«Մենք կապրիզներ չենք անում, հողատարածքի համար վճարել ենք, դա պիտի լինի մերը»․ Հայկ Սմբատյան
![]() 249 Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 18:24 Երևանի Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բնակելի 6 շենքից բաղկացած համալիրի բնակիչներից խլում են իրենց պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականությունը։ Այս մասին հայտնել են բնակիչները՝ հավելելով, որ իրենց դժգոհությունն են արտահայտում տեղի ունեցող ապօրինությունների դեմ։ Քիչ առաջ ավարտվեց կառուցապատողից դժգոհ քաղաքացիների հանդիպումը քաղաքապետ Տիգրան Ավինյանի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ։ «Մենք ներկայացրել ենք մեր պահանջը, գնման իրավունքով մեզ ապագայում պատկանելիք 3,37 հա հողամասը պետք է ապահովվի։ Այսինքն՝ այն 4000 քառակուսի մետր հողամասը, որը կառուցապատող ընկերությունը առանձնացրել է, պետք է վերադարձվի Անաստաս Միկոյան 64 հասցեի տակ։ Եթե այն չվերադարձվի, շահագործման թույլտվության օրինական ճանապարհով ստացումը դառնում է անհնարին։ Էականորեն շեղվելու է Կառավարության սահմանած կարգից։ Բոլոր այս խնդիրները ներկայացրել ենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց բնակիչներից Հայկ Սմբատյանը։ Նրա խոսքով՝ կառուցապատող ընկերությունը նախնական առքուվաճառքի պայմանագիր է կնքել իր հետ փոխկապակցված այլ ընկերության հետ։ Հարցին՝ եթե բնակիչները համաձայնության գան, քննարկեն առաջացած խնդիրները, ի՞նչ լուծում է տալու կառուցապատողը, բնակիչը պատասխանեց. «Կառուցապատող ընկերության ներկայացուցիչները մեզ որևէ հստակ բան չեն ասել․ մեր հարցը ուղիղ էր՝ պահանջելով ուղիղ պատասխան, դրա համար անպատասխան է մնացել»։ «Հիմնական խնդիրը 4000 ք/մ հողատարածքն է, որովհետև դրա համար վճարվել է․ դա նույնն է, որ բնակարանը գնենք, հետո ասեն՝ օրինակ՝ պատշգամբը կամ խոհանոցը քոնը չէ։ Մենք այդ հողամասի համար վճարել ենք, մենք ինչ-որ կապրիզներ չենք անում ու պրինցիպներ չունենք։ Այսինքն՝ մենք այդ հողատարածքի համար վճարել ենք, դա պիտի լիներ մերը, բայց մեր իրավունքները ոտնահարվել են»,- ասաց Սմբատյանը։ |

«Մոլլաների իշխանության անկումից հետո Իրանը դառնալու է Սիրիայի պես». Արա Արայան
12703:06
«Գործ ունենք հերթական ձեռնածության հետ». Կարեն Հեքիմյան
14902:06
«Ղազարյան VS Ղազարյան»-ի թիրախում Արարատ Միրզոյանն է (տեսանյութ)
237Երեկ, 23:36
Պետդեպարտամենտը կրկին ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Ռուսաստան
377Երեկ, 23:18
Իսրայելական զորքերը մտել են Դարաա
419Երեկ, 23:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
222Երեկ, 21:54
Ջութակահարը դատի է տվել Ուիլ Սմիթին իրեն աշխատանքից ապօրինի ազատելու և հետապնդելու համար
319Երեկ, 21:42
Հարյուրավոր մարդիկ մնացել են Վերին Լարսում. Վրաստանի ռազմական մայրուղին փակ է հունվարի 1-ից
352Երեկ, 20:52
