Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Չնայած իշխանությունները Գյումրու ընտրություններից հետո հայտարարում են, թե չեն պարտվել, քանի որ մասնակցած կուսակցությունների մեջ ամենաշատ ձայներն են ստացել եւ 10 հազարով ավելի են ստացել, քան 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում, սակայն Նիկոլ Փաշինյանը, ասում են, խելքի չի գալիս այդ հարվածից:
Նաև դրանով էին պայմանավորված վերջին օրերի հիստերիկ, ոչ ադեկվատ պահվածքը, ամբիոնից գոռալ-ճչալը, պարելն ու ծամածռվելը: Ասում են՝ նա հիմա, տենդագին, իշխանության վարկանիշը բարձրացնելու ուղիներ է փնտրում: Եվ հնարավոր է՝ առաջիկայում հնչեղ բացահայտումներ արվեն, հատկապես՝ պատերազմի, պարտության, նախկինների վերաբերյալ, քանի որ Գյումրուց հետո ՔՊ-ում հասկացել են, որ ո՛չ ասֆալտի, ո՛չ էլ թոշակների բարձրացման մասին հեքիաթներով մարդիկ չեն խաբվում:
Բայց մարդկանց չեն կարող բավարարել նաև «թալանը հետ բերելու», նախկիններին բանտ նստեցնելու տեսարանները, նրանց ուղղակի չեն ներում Արցախի կորստի եւ հազարավոր զոհերի համար։
Ի դեպ, Գյումրու հետ կապված, թվում էր, իշխանությունը վաբանկ կգնա ու կփորձի իշխանությունը խլել Վարդան Ղուկասյանից, բայց մենք տեղեկացանք, որ իշխանական թիմում կասկածներ ունեն, թե ավելի շուտ Վարդան Ղուկասյանն է այս անգամ «մարդագողությամբ զբաղվելու» եւ ՔՊ-ական ավագանու 3 անդամ իր կողմը տանելով՝ վերջնականապես փակի Գյումրիում իշխանազավթում անելու իշխանության ախորժակը»:

«Իշխանությունը պաշտոնական մակարդակում մեղմացնում է ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը»․ Տիգրան Աբրահամյան
909:36
Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
2709:18
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ինչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»
3009:12
«Սա սահմանային միջադեպ չէ, ՀՀ ինքնիշխան տարածքի, ՀՀ քաղաքացու անվտանգության հարց է»․ Մետաքսե Հակոբյան
10801:06
«Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները»․ Վարուժան Գեղամյան
11100:18
«Փաշինյանին ուղղված հրապարակային հրահանգներն իր անպատիվ քաղաքականության արդյունքն են»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
11000:06
«Երկիրը մտավ սև շրջան և ցայսօր չի կարողանում դուրս գալ այդ շղթայից»․ Մարգարիտ Եսայան
112Երեկ, 23:54
Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ
157Երեկ, 23:30