Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մետրոպոլիտենի պետի ու քաղաքապետարանի ծառայողական ավտոները խախտումով են կայանված»․ Տիգրան Դավուդյան

363
Երեկ, 14:54

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ կարծիքով Բաղրամյան֊Հրաչյա Քոչար փողոցների հատման կետի խցանման հիմնական պատճառը Մետրոյի վարչական շենքի դիմաց խախտումով կայանած ավտոներն են։ Այսօր այս խցանումը հասնում էր մինչև Ամերիկյան համալսարան։ Ես այս մասին գրել եմ անգամներ, Ոստիկանությունն էլ խոստացել է ուշադիր լինել, բայց ապարդյուն։ Գործում է նաև «ախպերության» սկզբունքը։ Խախտումով կայանածները հիմնականում համայնքային իշխանության կապված մարդիկ են, մասամբ նաև Մետրոպոլիտենի աշխատակիցներ։ Լուսանկարում երևում են խցանման մեջ մնացած հանրային փոխադրամիջոցներ, նաև Ոստիկանության խմբեր, որոնք շտապում էին մոտենալ Արցախի ներկայացուցչության շենքի մոտ՝ հասարակական կարգը պահպանելու համար։ Երևում են նաև քաղաքապետարանի ծառայողական և Մետրոպոլիտենի պետի ավտոները, որոնք կայանել են խախտումով՝ վերջինս մայթի վրա»։

Բաղրամյան֊Հրաչյա Քոչար փողոցների հատման կետի խցանման հիմնական պատճառը Մետրոյի վարչական շենքի դիմաց խախտումով կայանած ավտոներն են

Աղբյուրը`   Տիգրան Դավուդյան