ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի հարցերը լուծելու ճանապարհներ է գտել․ «Հրապարակ»
![]() 267 Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրիում կրած պարտությունից հետո ՔՊ-ն անթիվ-անհամար քննարկումներ է արել, վերլուծել պարտության պատճառները։ Նախօրեին նախաձեռնող խմբի նիստում են քննարկել եւ գտել, որ պատճառն ընտրողների ակտիվ մասնակցությունն էր՝ ընդհանուր թվում իրենց ձայները փոքր տոկոս են կազմել: Նախորդ՝ 2021-ի ընտրություններին ՔՊ-ն մոտ 8 հազար ձայն էր հավաքել, հիմա՝ մոտ 17 հազար։ Ու թեպետ ասում են, թե իրենց վարկանիշն աճել է՝ մոտ 10 հազար ավել են ստացել, սակայն փակ քննարկման ժամանակ անկեղծացել են, որ վարկանիշ չկա, ավել ձայները ոչ թե ՔՊ-ինն է, այլ՝ Սարիկինը։ Որոշում է կայացվել, որ պետք է մասնակցեն ավագանու հաջորդ նիստերին, չնայած առաջին նիստը բոյկոտել են եւ կբոյկոտեն նաեւ այսօրվա՝ Վարդան Ղուկասյանի ինաուգուրացիայի նիստը։ Ի դեպ, մեկ տարի՝ մինչեւ 2026-ի ապրիլի կեսերը, ավագանին չի կարող քաղաքապետին անվստահություն հայտնել․ օրենքն է արգելում: ՔՊ-ում հույս ունեն, որ Մարտուն Գրիգորյանի թիմն այսուհետ ձեռքերը կլվանա, եւ ավագանու գործունեությունը կտապալվի՝ կգնան արտահերթ ընտրությունների: Իսկ եթե ոչ՝ շարքերին հասկացրել են, որ Վարդան Ղուկասյանի հարցերն իրավական ճանապարհով կլուծեն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
