«Ամեն ինչ անում է, որ արցախցիներն արտագաղթեն»․ Նարեկ Գալստյան
![]() 375 Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ., 09:36 Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչու է ՀՀ նիկոլականների առաջնորդը թիրախավորում արցախցիներին, նրանց նկատմամբ յուր արբանյակների միջոցով լյումպենի մոտ ատելություն գեներացնում: Լևոն Զուրաբյանն, օրինակ, իմ մոտ հարցազրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ սինլքորների (լյումպենի) վրա հիմնված ու ամեն ինչ ձախողած իշխանությանը պետք է թշնամու կերպար: Պարզ է, որ Նիկոլի Ալիև ձյաձյան թույլ չի տա, որ այդ թշնամու կերպարն արդարացիորեն լինի Ադրբեջանը, նախկինները չեն աշխատում, ռուսները վտանգավոր են, ուստի և լյումպենի երախն է որոշել տալ տնավեր դարձած արցախցիներին: Այս մոտեցումն, իհարկե, հիմնավոր է, սակայն ամբողջական չէ: Լյումպենի ֆյուռեռն ունի առավել զարհուրելի ու սառնասիրտ հաշվարկ: Նա լավ գիտակցում է, որ շուրջ 120 հազար մարդ ամեն օր քնում ու արթնանում է Արցախը հանձելու մեջ իրեն մեղադրելով, որոնց մեծ մասն ունեն ընտրելու իրավունք: Ուստի և իր արբանյակների միջոցով ատելության խոսքի տարածումը, սոցիալական վճարներից անտուն մարդկանց զրկելը խրախուսում է նաև արտագաղթը: Նա ամեն ինչ անում է, որ արցախցիները արտագաղթեն, որով իրեն ապահովագրում է ընդդիմադիր հավելյալ քվեներից, հանրահավաքների մասնակիցներից և այլն: Բացի այդ, արցախցիների ներկայությունը Հայաստանում Արցախի հիմնախնդրի վառ արտահայտումն է, այն հետապնդող կրակը, որն էլ արդեն ցանկալի չէ ադրբեջանական պատրոնների համար: Ասել կուզի, արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածումն ունի հրեշավոր պրագմատիկ նպատակներ»: «Ամեն ինչ անում է, որ արցախցիներն արտագաղթեն»․ Նարեկ Գալստյան Աղբյուրը` Նարեկ Գալստյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
