Մայր Աթոռը դատապարտել է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը։
2025 թվականի ապրիլի 8-ին Վարշավա քաղաքում Լեհաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից իրականացվող կեղծ քարոզչության, որն արտահայտությունն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերջինիս տարածքային նկրտումների և հայ ժողովրդի բազմադարյա հոգևոր և մշակութային ժառանգության յուրացման ձգտումների։
Խստագույնս դատապարտելի են Ադրբեջանի կողմից պատմությունը վերաշարադրելու գործողությունները, Հայաստանի և Արցախի տարածքում գտնվող հայկական բնակավայրերը, սրբավայրերն ու պատմամշակութային արժեքները «ադրբեջանական» կամ «ալբանական» ներկայացնելու փորձերը։
Նման մերժելի նախաձեռնությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, այլև չեզոքացնում են ժողովուրդների համերաշխության և խաղաղ գոյակցության միջավայրի ձևավորման բոլոր քայլերը։ Մշակույթը պետք է լինի կամուրջ ժողովուրդների միջև, ոչ թե քաղաքական շահախնդրության գործիք։
Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու կազմակերպություններին, դիվանագիտական շրջանակներին և մշակութային կառույցներին հստակ գնահատական տալ պատմության ու մշակույթի նկատմամբ կատարվող այսպիսի կեղծարարություններին և խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրականացվող նմանօրինակ ոտնձգությունները։
Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հարցերով
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակ»։

Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
12Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
88Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
114Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
91Երեկ, 22:18
ԵՄ հինգ երկիր առաջարկում է հարյուր միլիարդավոր եվրոյի բյուջետային կրճատումներ
142Երեկ, 21:55
«Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են»․ Ոսկան Սարգսյան
85Երեկ, 21:42
«Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ խոշտանգող հանցախմբի»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
58Երեկ, 21:06
«Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը»․ Արա Զոհրաբյան
72Երեկ, 20:48