«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա ում էլ ձերբակալեն, զարմանալի չէ, որովհետև սրա մասին գոնե ես խոսել եմ նախքան ընտրությունները տարբեր հեռուստաալիքների հետ հարցազրույցներում։
Քաղաքական գիտությունները, ինչպես շատերն են կարծում գուշակելու մասին չեն։ Քաղաքագիտությունն հստակ գիտություն է, որը շարունակում է ի արձագանք աշխարհի փոփոխությունների, ձևավորել նոր տեսություններ՝ մեկնաբանելու առկա երևույթները։
Ընտրություններից հետո ակնհայտ էր, որ Հայաստանում հիբրիդային վարչակարգը (անցման ժողովրդավարական) ստանում է ավտորիտարացման բնույթ, ինչը և տեղի է ունենում։ Հաշվի առնենք, որ աշխարհում ոչ մի ժամանակակից ավտորիտար պետություն երբեք չի ընդունում իր ավտորիտար կամ բռնապետական բնույթը։ Եթե լսեք Ալիևին, ապա Ադրբեջանը աշխարհի ամենաժողովրդական պետությունն է, հետևաբար կարիք չկա իշխանությանն հարցնել, թե արդյո՞ք ինքը ավտորիտար ռեժիմ հաստատել։
Ավելին ասեմ՝ ժամանակի ընթացքում ավելի կոշտ է զգացվելու ավտորիտարիզմը։ Պատճառներից մեկն այն է, որ իշխանություններն այլևս չեն կարող հանրային կոնսենսուս ձևավորել գոնե ամենաառաջնահերթ և կենսական հարցերում։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը ևս չի կարող տիրապետել ընդդիմադիր հատվածին իր ամբողջության մեջ, ինչը կառաջացնի նոր բևեռների ձևավորման հավանականություն, որոնք կլինեն առավել ագրեսիվ և նախաձեռնողական։
Վակուումի պատճառներից մեկն էլ այն է, որ ստեղծված իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունը չի կարող առաջիկայում ստանալ դոմինանտություն և հավակնել իշխանափոխության։
Խորհրդարանական ընտրություններից հետո հատկապես առաջատար ընդդիմադիր ուժի քաղաքական մարտավարությունը լայն առումով իրենից վանել է նաև իր նախկին համակիրների մի հատվածի (առօրյա շփումների, հարցումների տպավորություն), ինչը այլևս ակտուալ չի դարձնում նաև ստացած քվեների քանակը։
Ահա այսպիսի ձևավորված կոնֆիգուրացիան իշխանություններին դարձնելու է առավել ագրեսիվ, ընդգծված ավտորիտար մեթոդներով, որի նպատակը ապագայում ագրեսիվ երրորդ ուժի բացառումն է։
Պայմանական «երրորդ ուժը» ոչ թե պարտադիր նոր քաղաքական միավոր է, այլ նոր ռազմավարություն և նոր մարտավարություն»։

«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7417:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8417:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
7517:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
16717:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
7717:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7416:48
Լավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքում ճգնաժամի կարգավորման ուղիները
12016:37
«Վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը»․ Արտակ Զաքարյան
7316:30