Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«ՔՊ-ականներից ամեն մեկն իր տեղում կարգալույծ արված, բայց զոռբայությամբ մնացող Ստյոպա է»․ Սևակ Հակոբյան

«ՔՊ-ականներից ամեն մեկն իր տեղում կարգալույծ արված, բայց զոռբայությամբ մնացող Ստյոպա է»․ Սևակ Հակոբյան
215
Երեկ, 21:54

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօրվա ու երեկվա զավեշտը․ Ինչպե՞ս են ընտրվում ՔՊ-ի թեկնածուները
Երեկ խորհրդարանը քննարկում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ՔՊ թեկնածու Կամո Սարգսյանի ընտրության հարցը։ Բնականաբար, պետք է քննարկումը տեղի ունենար ոլորտի խնդիրների, հոսանքի, գազի, ջրի սակագնի, թեկնածուի, նրա մասնագիտական հնարավորությունների և այլնի մասին ու տեսնեինք՝ էդ թեկնածուն արժանի՞ է էդ պոստին, թե չէ։ Չնայած ՔՊ-ի առաջադրած թեկնածուն է, և մասնագիտական արժանիք-որակների մասին ամեն ինչ դրանով ասված է։
Բայց ի՞նչ տեղի ունեցավ, ՔՊ-ականները սադրեցին էլի, ու հերթագրված մոտ 3 տասնյակ պատգամավորները թեկնածուին թողած՝ քննարկեցին Դաշնակցության պատմությունն ու գործունեությունը՝ սկզբից մինչև մեր օրերը։
Այսօր խորհրդարանը քննարկում էր, ավելի ճիշտ՝ պետք է քննարկեր ԿԲ Խորհրդի անդամի պաշտոնում ՔՊ թեկնածու Արմեն Քթոյանի ընտրության հարցը։ Դարձյալ մի 30 ելույթ, էլի ՔՊ-ականները ընթերցեցին ու իրենց հասկացածի չափ մեկնաբանեցին Դաշնակցության պատմությունը, ընդդիմության գործունեությունը․ ընդդիմությունը հակադարձեց, նաև խոսեց քաղբանտարկյալներից, բռնաճնշումներից։
Վերջում տեղի ունեցավ փակ-գաղտնի քվեարկություն, որին մասնակցեցին միայն ՔՊ-ականներ ու միաձայն ընտրեցին իրենց երկու թեկնածուներին։
Հեռուստադիտողը ոչինչ, իհարկե, չիմացավ այդ թեկնածուների, նրանց արժանիքների ու որակների մասին, իրենց գործուղվող ոլորտներում անելիքների մասին․ փոխարենը անգիր արեց Դաշնակցության պատմությունը ու հերթական անգամ իմացավ, որ ՔՊ-ականները ո՛չ այդ կուսակցությունից են բան հասկանում, ո՛չ պատմությունից, ո՛չ պատմական դասերից, ո՛չ քաղաքականությունից, ո՛չ պետությունից ու ոչ էլ ուզում են հասկանալ։
Դրանցից ամեն մեկն իր տեղում կարգալույծ արված, բայց զոռբայությամբ մնացող Ստյոպա է»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան