Նախ Էթիկայի հանձնաժողով կստեղծեն, ապա Քոչարյանի հարցը կքննեն. «Ժողովուրդ»
![]() 251 Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 08:54 «Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ ԱԺ ՔՊ խմբակցությունը մոտ 20 րոպեանոց նիստ անցկացրեց խորհրդարանում՝ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի առնչությամբ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ: Չնայած այն բանին, որ ՔՊ խմբակցության պատգամավորները տարբեր անկյուններում քննադատում են Անդրանիկ Քոչարյանի պահվածքը, բայց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նիստից հետո խրոխտ հայտարարեց, թե խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին. «ՔՊ խմբակցությունը տևական ժամանակ է աշխատում է ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որտեղ կքննվեն պատգամավորական էթիկայի առնչությամբ ամենատարբեր հարցերը: Հույս ունենք, որ այդտեղ ընդդիմությունը ևս մեզ հետ կհամագործակցի, որովհետև նաև ընդդիմության ձայներն են մեզ պետք լինելու, և կստեղծվի մշտական գործող էթիկայի հանձնաժողով»,- հայտարարեց Կոնջորյանն ու արագ հեռացավ: Ստացվում է, որ Քոչարյանը կրկին մնում է անպատիժ, ինչպես եղավ իր՝ խմբակցության ներկայացուցիչներին վիրավորելու, նրանց վարկաբեկելու դեպքում, իսկ նրա «խաղաթուղթը» 44-օրյայի զեկույցն է, որը Քոչարյանը որպես «զենք» է պահել իշխանությունների դեմ և խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին: Թեև այդ զեկույցի ներկայացումն արդեն ապօրինություն է, քանի որ հանձնաժողովը վաղուց գոյություն չունի»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
