«Ցեղասպանության ճանաչման հարցն ունի զսպող դեր»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգում ունենալն ու միջազգային հարթությունում առաջ մղելը ոչ միայն մեր երկրի համար պատմական հիշողության և արժանապատվության խնդիր է, այլ ունի կանխարգելող, զսպող դեր Հայաստանի դեմ նոր ողբերգություններ թույլ չտալու առումով:
Թուրքիան այն երկիրն է, ով 44-օրյա պատերազմից հետո, բարձրագույն մակարդակով հպարտորեն խոսում էր հայ ժողովրդի դեմ պատերազմում իր ունեցած մեծ դերի մասին և մեզ սպառնում էր ոչնչացմամբ՝ հիմքում ունենալով թուրք-ադրբեջանական պահանջների կատարումը:
Փաշինյանական իշխանությունը բոլոր մակարդակներում զիջել է նախաձեռնողականությունն ու երկրի ճիշտ դիրքավորումը, Հայաստանին մտցնելով չավարտվող պարտությունների տեղապտույտների դաշտ:
Այնպես որ, իշխանության հետևողականությունն Արցախի հանձնում արդարացնելու ու Ցեղասպանության թեման ուրանալու առումով ոչ միայն չեն կանխում մեր երկրի դեմ հնարավոր ոտնձգությունները, այլ Հայաստանի դեմ գործելու բարենպաստ դաշտ են ձևավորում մեր դեմ տարածքային հավակնություններ դրսևորող երկրների համար»:

«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
5819:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
14219:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
7817:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
8017:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
8216:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
7615:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
8315:36
«Արցախահայերի հարցերն ավելի շատ կապում եմ Ալիևի հետ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8514:36