«Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան

333
Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ., 12:36
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադառնալով հարցին՝ ձևակերպումներ կան, թե Ջահերով երթի անվան տակ հավաքվածներին ցանկանում են օգտագործել անկարգությունների համար, ինչո՞վ եք բացատրում այս արշավը, ասաց․ «Կարծեմ իշխանական համարում ունեցող մամուլից էր այդ տարածումը, թող էդ տեղեկություններով գնան դատախազություն։ Մենք էսօր քայլելու ենք Ծիծեռնակաբերդ, ուղերձ հղելու Թուրքիային, Ադրբեջանին ու իրենց հետ պայմանավորվածության եկած ՀՀ իշխանություններին։ Ինչո՞ւ է էսպես թիրախավորվում երթը, դա հիշատակի, պահանջատիրության միջոցառում է։ Կարո՞ղ է խոչընդոտում է պայմանավորվածությանը, ըստ որի՝ Սահմանադրության նախաբանից պիտի հեռացվի Անկախության հռչակագիրը․․․․ Բնականաբար, պիտի թիրախավորվեր, որովհետև հակառակ ուղերձ հղող միջոցառում է»։

«Արցախի մասին երգեր մի գրեք, Արցախի մասին զգույշ խոսեք»․ Մետաքսե Հակոբյան
5411:06
«Արցախի անկումն սկսվեց այն պահին, երբ հարվածը նաև թիկունքից էր»․ Հունան Թադևոսյան
5710:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին (տեսանյութ)
5210:24
«Արցախը եղել և մնում է հայրենասեր յուրաքանչյուր մարդու սրտում»․ «Ապրելու երկիր» կուսակցություն (տեսանյութ)
6110:18
Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
5809:36
Արցախի անկման ու հայաթափման 3-րդ տարելիցն է (տեսանյութ)
4409:06
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
6708:24
«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
12000:42