«Հայաստանում կա խտրականություն և բռնություն կանանց նկատմամբ»․ Արարատ Միրզոյան

«Վաղուց ժամանակն է, որ մենք պետք է շատ բարձրաձայն խոստովանենք՝ Հայաստանում կա խտրականություն կանանց նկատմամբ և, ավելին ասեմ, ՀՀ-ում կա բռնություն կանանց նկատմամբ, կա ընտանեկան բռնություն»,- Կառավարության նիստում «Գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Սովորաբար ընդունված է ասել, որ դա կա մարզերում, բայց դա կա նաև Երևանում։ Սա այն դեպքերից է, որ սեղանների շուրջ ընդունված է ճոռոմ բառեր ասել և կենացներ խմել, օրինակ, այս դեպքում, կանանց մասին, բայց իրական կյանքում ճիշտ հակառակ վերաբերմունքը ցույց տալ կանանց նկատմամբ։ Մենք պետք է անողոք պայքար մղենք ընտանեկան բռնության դեմ և հստակ գործիքներ մշակենք»,- ասաց Միրզոյնը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ֆիզիկական ներազդեցության բացակայությունը դեռևս չի նշանակում բռնության բացակայություն․ «Այն, որ կա բռնության միջավայր, ակնհայտ է։ Ընդհանուր առմամբ երկրում կա բռնության միջավայր»,- նշեց Փաշինյանը։

«Տեսնո՞ւմ եք՝ ընդդիմությունը չկա, ինչ ուրախ են անցնում մեր նիստերը»․ Ալեն Սիմոնյան
3210:30
Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հարսանիքի են մասնակցել (տեսանյութ)
4710:18
«Փամբակ գետի վրա այս խողովակն անպատասխանատվության խողովակ է»․ Օլեգ Դուլգարյան
5009:36
Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»
6009:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
5308:24
Խաղաղ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հասնում է ռեկորդային բարձրակետի
14300:53
«Որևէ մեկը մտածե՞լ է ծաղիկների գնանկման հետևանքների մասին»․ Հակոբ Բադալյան
102Երեկ, 23:54
«Ալեն Սիմոնյանի մայրը հանգստացնում է ամենահայատյաց ադրբեջանական կայքին». Կարեն Մխիթարյան (լուսանկար)
224Երեկ, 23:48