Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի՝ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի»․ Սուրեն Սուրենյանց

«ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի՝ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի»․ Սուրեն Սուրենյանց
37
Այսօր, 00:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան էջում գրել է․ ««Հայաստանը ողջունում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը»,- այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն՝ ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման՝ դա իր հետ բերելու է հայ-իրանական կապերի թուլացում՝ Իրանը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին։

Փաշինյանական կլանը հանուն աթոռների ու փողի կեղծել է ընտրությունները՝ Արևմուտքը ճանաչել է այդ ընտրությունները՝ պայմանով՝ հայ-ռուսական և հայ-իրանական կապերը պետք է խզվեն։ ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի՝ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի՝ դա իր հետ բերելու է աղետալի հետևանքներ՝ շուտով դա իրենց մաշկի վրա զգալու են ՀՀ քաղաքացիները, այդ թվում նրանք, ովքեր ձայն են տվել փաշինյանական թիմին։ ՀՀ-ն կարող է փրկել ընդդիմությունը՝ համազգային պայքարով և մանդատներից հրաժարվելով՝ դա է միակ լուծումը»։