«Նիկոլ Փաշինյանը շակալի պես կրծում է Հայաստանի պետականության հիմքերը». Սուրեն Սուրենյանց

«Հայաստանի այս իշխանությունը նախորդ ժամանակաշրջանների երեք իշխանություններից տարբերվում է նաև նրանով, որ առաջնորդվում է թուրքական ժխտողական թեզերով՝ ըստ էության ոչ մի բանի դիմաց»,- «168TV»-ի եթերում այս տեսակետը հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը ոչ միայն Հայոց ցեղասպանության հարցն է դարձրել սակարկման առարկա, այլ նաև «շակալի պես կրծում է Հայաստանի պետականության, քաղաքական և քաղաքակրթական հիմքերը՝ Ալիևից և Էրդողանից դեսպանի կոչում ստանալու համար, և դա իրեն տալու է ընդամենը իշխանության պահպանում և հնարավորություն՝ խուսափելու այն պատասխանատվությունից, որ վաղ թե ուշ գալու է»։
Խոսելով Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին՝ Սուրենյանցն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն իր ուղերձում չի օգտագործել Օսմանյան կայսրություն ձևակերպումը՝ դրանով Թուրքիային ազատելով պատասխանատվությունից։
«Այսօրվա ուղերձում Օսմանյան Թուրքիայի պատասխանատվության մասին որևէ խոսք չկա.․․ Մի տեղ Ցեղասպանություն բառի հիշատակում կա, մնացած տեղերում՝ Մեծ եղեռն արտահայտությունն է օգտագործվում։ Քաղաքական գնահատական տրված չէ, ժխտողականությունը հո պոզով-պոչով չի՞ լինում․․․ Նույնիսկ թուրքերն են իրենց պատմագիտության մեջ, 60-70-ական թվականներից սկսած, ջարդերի փաստն ընդունում, և թուրքական դատարանը երիտթուրքերի նատմամբ պատիժ է սահմանել, այսինքն՝ Փաշինյանը նույնիսկ ավելին է անում, քան թուրքական թեզերի գեներացումը»,- նշեց Սուրենյանցը։

«Ամեն բան արվում է, որպեսզի վերջնականապես փակվեն Արցախի դռները»․ Արտակ Զաքարյան
112:00
Թրամփը ստորագրել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին օրենքը
2711:54
«Նիկոլը մրցանակ է ստացել հային այսքան դժբախտություն պատճառելու համար»․ Մանուել Մանուկյան (տեսանյութ)
2311:42
«Հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման նախօրեին»․ Նարեկ Կարապետյան
4811:30
«Ադրբեջանական նարատիվները տարածող ցանկացած անձ ժողովրդավարության թշնամին է»․ Հայկ Խանումյան
4111:24
Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
9809:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
7209:12
«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
17409:01