«Ադրբեջանում նեղսրտած անդրադարձել են հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների «փոխհրաձգությանը»»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում մեկ օր դադարից հետո նեղսրտած անդրադարձել են Մոսկվայում՝ ՌԴ իշխող ուժի կազմակերպած միջոցառման ժամանակ, հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների միջև տեղի ունեցած «փոխհրաձգությանը»:
Հիշեցնեմ, որ իր ելույթում ադրբեջանցի պատվիրակն իր ժողովրդի հաղթանակների մեջ հիշատակեց 44-օրյա պատերազմը՝ նշելով, որ հնարավոր եղավ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Ինչից հետո Իվետա Տոնոյանը խոսեց Արցախի շրջափակման, Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման և արցախցիների բռնի տեղահանման մասին, իսկ Էդուարդ Շարմազանովը ֆունդամենտալ ելույթով խոսեց արցախցիների ինքնորոշման իրավունքի, Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումների, էթնիկ զտումների, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և Ադրբեջանի Ցեղասպան քաղաքականության մասին:
Այն, որ ադրբեջանական պատվիրակությունը ֆիասկոյի ենթարկվեց, նույնիսկ նկատելի է ադրբեջանական հրապարակման համատեքստից, դեռ չեմ խոսում այն մասին, որ եթե նրանք առավելություն ունենային, ապա բոլոր լրատվամիջոցներով դրոշակ կդարձնեին:
Ադրբեջանցիները նյութում «հիշեցրել» են, որ Շարմազանովը ՀՀ-ում ռևանշիստական ուժ է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, նկատի ունենալով, որ ՀՀԿ-ն չի համակերպվել Արցախի ներկայիս կարգավիճակին և Արցախի էջը փակված չի համարում:
Իսկ ո՞վ է համակերպվում հայրենիքի կորստի հետ՝ դավաճաններն ու հողն ուրացողները, ովքեր երկիրը սակարկման առարկա են դարձնում:
Հայաստանի իշխանությունների զիջողականության չավարտվող շղթան անընդհատ մեծացնում է մեր երկրի խոցելիությունը, նոր ճակատ բացելով Հայաստանի դեմ:
Այո՛, և՛ Ադրբեջանում, և՛, առհասարակ, արտերկրում, պետք է իմանան, որ Հայաստանում մեծ թվով ուժեր, խմբեր, հասարակության հսկայական հատված չի համակերպվում ստեղծված իրողությունների և ՀՀ իշխանության կռացած, ճողված և հպատակված քաղաքականության հետ»:

«Տիրադավ Արման Սարոյանը վերջին պահին հրաժարվել է բանավեճից»․ Սյուզի Բադոյան
4414:00
«Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կարձագանքե՞ն Բայրամովի ասածին»․ Ոսկան Սարգսյան
4813:48
«Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է կարողանան իրացնել իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»․ Բայրամով (տեսանյութ)
5413:24
«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
11112:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
8812:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
10711:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
7011:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
12611:18