«Արթուր Չախոյանը մի քանի օր կմնա հիվանդանոցում»․ Վահե Եփրիկյան

«Արթուր Չախոյանը բուժզննում անցնելուց հետո, բժշկի հորդորով, կհոսպիտալացվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ճիշտ է՝ կյանքի համար ռեալ վտանգ չկա, սակայն հոսպիտալացումը պարտադիր է, խորհուրդ չեն տվել անգամ քայլել։ Նա մի քանի օր կմնա այստեղ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում»,- ասաց Եփրիկյանը՝ հավելելով, որ հիվանդասենյակը կվերահսկվի ոստիկանների կողմից, քանի որ Չախոյանը ձերբակալված է։
Նա զարմանք հայտնեց, որ մինչև այս պահը Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ձերբակալված չէ․ «Անհասկանալի է՝ ի՞նչ տրամաբանությամբ են քասթինգ արել, որոշել, թե ում ձերբակալեն։ Ակնհայտ երևում է, որ պաշտոնյան իրականացնում է խուլիգանություն։ Հաղորդումը ներկայացրել ենք մոտ երկու ժամ առաջ։ Վստահ եմ՝ թե՛ դատախազրությունը, թե՛ քննչականը տեղյակ են՝ ինչ է եղել։ Ուղղակի մտածում են՝ ինչպես ծածկադմփոց անեն խուլիգանությունը»,- ասաց Եփրիկյանը՝ նշելով, որ Չախոյանի ձերբակալումը բողոքարկվելու է։

«Ընդամենը մեկ ղեկավարի հետ է հանդիպում ու սխալ ասում այդ մարդու ղեկավարած երկիրը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
1111:42
«Տիգրան Ավինյա՛ն, արժե, որ չորս րոպե տրամադրեք՝ նայեք»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5411:00
«Ինչ-որ մեկը կարծում է՝ սա դիվանագիտությո՞ւն է»․ Զարուհի Մուրադյան
5110:24
ՔՊ-ական նախկին պատգամավորները սպասողական վիճակում են․ «Հրապարակ»
7909:24
Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին խուսափել ինքնասպանությունից
21408:43
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7508:18
«Այն մասին, թե ինչ է կատարվում Ադրբեջանում». Տիգրան Քոչարյան
12403:06
«Երևանում անցկացվում է հեղինակավոր միջազգային միջոցառում, որին չկա եվրոպական ներկայացուցչական մասնակցություն». Հակոբ Բադալյան
12802:00