«Արթուր Չախոյա՛ն, իշամեղուների մեջ մտնելիս գոնե մի ճանճի փայտ հետդ վերցնեիր»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի Նորքի թաղապետի ու նրա ճիճուների խուլիգանական պահվածքից ես չեմ զարմացել։ Ուրիշ ի՞նչ սպասել մարդուց, ով ո՛չ բարոյական, ո՛չ տղամարդկային, ոչ էլ ընդհանրապես մարդկային որևէ արժեհամակարգ չունի ու Նիկոլի թիմի ստրուկ է։
Բայց ես զարմացած եմ Արթուր Չախոյանի գործողություններից։
Եղբա՛յր, համարձակությունը լավ բան է, բայց չի կարելի գնալ մտնել իշամեղուների բույնը և բաց ձեռքերով կռիվ տալ։ Իշամեղուների մեջ մտնելիս գոնե պիտի հետդ վերցնես դրանց քշելու միջոցներ, գոնե մենակ չլինես, գոնե մի ճանճի փայտ հետդ վերցնեիր։
Մի քանի անգամ այդպիսի սադրանքի ինքս ենթարկվել եմ, բայց հասկանալով, որ ունենալով ոստիկանության ու դատարանների աջակցությունը՝ Նիկոլի իշամեղուներն ամեն ինչի պատրաստ են, ես իմ պատասխան պատժիչ գործողությունները արել եմ այլ մեթոդներով, բայց օրենքով։
Արթո՛ւր ջան, բա գնաս մտնես իշամեղուների մեջ ու չմտածե՞ս, որ դրանք հարձակվելու են վրադ։ Բնական չի՞, որ պիտի ոչ միայն հարձակվեին, այլև կծեին ու մնային անպատիժ։
Իշամեղուներին պատժելու այլ ձևեր կան։ Օրենքի շրջանակում, խիստ, կոշտ և իշամեղուների համար ցավոտ»։

«Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում». Տիգրան Աբրահամյան
5019:30
Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
13019:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
7417:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
7617:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
8016:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
7415:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
8115:36
«Արցախահայերի հարցերն ավելի շատ կապում եմ Ալիևի հետ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8314:36