««Իրական Հայաստանում» ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգվելն է քրեորեն դատապարտելի արարք»․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող Արթուր Չախոյանին։
Այցելության պահին Չախոյանը ձերբակալվածի կարգավիճ ուներ, ու սա այն դեպքում, երբ հենց ինքն էր խոշտանգման ենթարկվել։
Հիշեցնեմ, որ այսօր առավոտյան Նոր Նորքի թաղապետարանում թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի գլխավորությամբ խմբակը հենց ուղիղ եթերում բռունցքներով ու ոտքերով հարձակվել էր Չախոյանին։ Սույն թաղապետն, ի դեպ, Եվրամիություն գնացող Արամ Զավենի Սարգսյանի կուսակիցն է։
Զավեշտալի է, որ դեպքից հետո առաջինը ձերբակալում են բռնություն ենթարկված քաղաքացուն, փաստորեն «իրական Հայաստանում» այլևս ոչ թե խոշտանգելը, այլ խոշտանգՎելն է քրեորեն դատապարտելի արարք։
Նշեմ, որ ձերբակալման 6 ժամերի ընթացքում, ի նշան բողոքի, Չախոյանը հրաժարվել է դեղորայք ընդունել, չնայած առկա բազմաթիվ վնասվածքներին:
Այս պահին նա շարունակում է գտնվել հիվանդանոցում, իսկ իրեն վերջին խուժանի նման պահած թաղապետը՝ իր պաշտոնին»։

Դեսպանների փոխարինման հարցն է քննարկվում
7009:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6408:18
«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
12303:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
12700:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
13200:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
126Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
128Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
102Երեկ, 22:54