«Ոսկեպարցին 400 հազար դրամ է ծախսել պետական աջակցությամբ տուն կառուցելու փաստաթղթերի համար»․ Ոսկան Սարգսյան
148
Այսօր, 12:06
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տնազուրկ, սոցիալապես անապահով ոսկեպարցին 400 հազար դրամ է ծախսել պետական աջակցությամբ տուն կառուցելու փաստաթղթերի համար, սակայն նրան ասել են՝ քվոտան լրացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության եզակի մարդակենտրոն ծրագրերից է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ, վարկային միջոցներով, 16 կամ 21 միլիոն դրամ արժեքով առանձնատների կառուցման ծրագիրը։ Սակայն այդ ծրագրի շահառուների մեջ, սահմանագոտում բնակվողներից զատ, հայտնվեցին նաև սահմանամերձ գյուղերում չբնակվող, ծրագրից օգտվելու նպատակով սահմանամերձ գյուղերում վերջերս տնամերձ հողամասեր բազում գնածներ։ Սահմանամերձ Ոսկեվան գյուղը վնասներ կրեց 2024 թվականի գարնանը սահմանազատման անվան տակ 30 տարի ամրացված հենակետերը, նախկինում ադրբեջանաբնակ, Ոսկեվանին հարակից Բաղանիս-Այրում գյուղի տարածքները Ադրբեջանին հանձնումից, որի հետևանքով Ոսկեվան գյուղի արոտավայրերը նվազեցին։ Սակայն Ոսկեվան գյուղը անարդարացի կերպով դուրս են թողել պետական վարկային աջակցությամբ առանձնատներ կառուցելու ծրագրի 2-րդ փուլից, ինչը հարուցել է ոսկեվանցիների դժգոհությունը։ Լրագրողիս է դիմել Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչ, 2-րդ խմբի հաշմանդամ Արմեն Մանուչարյանը։ Նա ողնաշարի ճողքվածքներ ունի։ Արմենն անչափահաս 3 տղաների ու 5 տարեկան աղջկա հայր է, փոքր տղան 7 ամսական է, սրտի արատ ունի, 5 տարեկան աղջիկը՝ տեսողության խնդիրներ։ Աղջկան բուժելու համար սոցիալապես անապահով, անասնապահությամբ զբաղվող Արմեն Մանուչարյանը նրան պարբերաբար տանում է Երևան, ծախսում է իր վաստակածը։ 50-ամյա Արմեն Մանուչարյանն իր կնոջ և անչափահաս 4 երեխաների հետ Ոսկեպարում բնակվում է հորական տանը, սեփական տուն չունի։ Նա խնդրել է իր քույրերին, ովքեր համաձայնություն են տվել հորական հողամասից Արմենին հողակտոր նվիրելուն, որպեսզի պետական աջակցությամբ, վարկային ծրագրով առնաձնատուն կառուցի։ Անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու համար Արմեն Մանուչարյանը ծախսել է մոտ 400 հազար դրամ, նա ստացել է տուն կառուցելու շինթույլտվություն Սակայն երբ դիմել է նշված ծրագիրն իրականացնող բանկերի Իջևանի, Վանաձորի մասնաճյուղերին, նրան ասել են, որ Ոսկեպարում տներ կառուցելու սահմանանաքանակը լրացել է։ Ա․ Մանուչարյանի խոսքերով՝ սկզբում իրեն ասել են, որ այդ ծրագրով Ոսկեպարում տներ կառուցելու առավելագույն քանակը 20 է, հետո ասել են 50 թիվը։ Բազմազավակ, տնազուրկ Արմեն Մանուչարյանն ասում է, որ գյուղում կառուցվող տների տերերի միայն մի մասն են Ոսկեպարում բնակվողներ, մեկը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, մյուսը՝ Կոթի գյուղից, շատ են երկար տարիներ Ռուսաստանում բնակվող ոսկեպարցիները։ Արմեն Մանուչարյանը իշխանությունից խնդրում է սոցիալապես անապահով, բազմազավակ, առողջական մեծ խնդիրներ ունեցող իր ընտանիքն ընդգրկել սահմանագոտում բնակարանաշինության ծրագրում»։