«Կարևոր իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 262 Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 15:42 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Մի քանի հետաքրքիր նորություն․ Այսպես՝ մայիսի 7-ին նախատեսվում է Իսրայելի վարչապետի Նաթանյահուի այցը Բաքու, որտեղ նա մնալու է 5 օր։ Ընդունեք, որ դա անսովոր երկար ժամանակ է այցի համար։ Հիմա մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ մայիսի 10-ին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Բաքու։ Այսինքն այն ընթացքում, երբ Իսրայելի վարչապետը լինելու է Բաքվում։ Ակնհայտ է, որ այստեղ նախատեսվում է հանդիպում և բանակցություններ, թեման առաջնահերթ՝ Սիրիան է լինելու և Մերձավոր Արևելքն առհասարակ։ Ընդ որում, Նաթանյահուի համար թուրքական կողմը բացում է իր օդային տարածքը, որպեսզի այդպես հասնի Բաքու։ Մեկ այլ ուշագրավ փաստ՝ ռուսական կողմի հաղորդմամբ՝ մայիսի 9-ին Ալիևը ևս այցելելու է Մոսկվա։ Ադրբեջանական կողմը այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չի տվել։ Եվ այս ամենի հետ մեկտեղ գալիք շաբաթ Բաքու է ուղևորվում Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեն։ Մի խոսքով, մեզ համար հետաքրքրություն ու կարևորություն ներկայացնող իրադարձություններով հագեցած տասնօրյակ է սպասվում»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
