«Չեմ ցանկանում Արցախի տարածքից դուրս զբաղեցնել որևէ արցախյան պաշտոն»․ Հայկ Խանումյան
![]() 522 Հինգշաբթի, 01 մայիսի, 2025 թ., 14:24 «Իմ՝ Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին լուրը բամբասանք է, ոչ ավելին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը։ «Առհասարակ մեր կուսակցությունը արտախորհրդարանական ուժ է, իսկ թեկնածուներին ներկայացնում են խմբակցությունները։ Սամվել Բաբայանի գլխավորած քաղաքական ուժի խմբակցության կողմից իմ առաջադրումը նույնպես բամբասանք է։ Նման քննարկում բացարձակապես երբևէ որևէ մեկի հետ չի եղել։ Ես նման հավակնություններ չունեմ, և չեմ էլ ցանկանում Արցախի տարածքից դուրս զբաղեցնել որևէ արցախյան պաշտոն», – նշել է Խանումյանն ու ավելացրել. «Երբ Արցախը վերադարձնելու հնարավորություն ստեղծվի և Արցախի պետական մարմինները գործեն Արցախի տարածքում՝ այդ ժամանակ կարող եք այդ հարցը ուղղել»։ Հարցին՝ ինչպես է վերաբերվում Արցախի նախագահի ինստիտուտի պահպանմանը ՀՀ տարածքում, նա պատասխանել է, որ դրանում որևէ խնդիր չի տեսնում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
