«Հայաստանում աշխատավորի օրը ամենակեղծ օրերից մեկն է»․ Հակոբ Բադալյան
![]() 146 Այսօր, 14:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանում աշխատավորի օրը ամենակեղծ օրերից մեկն է, որովհետեւ Հայաստանում աշխատավորների շահերի պաշտպանությունը գրեթե զրոյական մակարդակի վրա է: Ընդ որում, գործնականում ոչ մի էական ռեֆորմ չի իրականացվել ու իրականացվում այդ հարցում շոշափելի փոփոխության հասնելու համար: Հայաստանում օրակարգի կարեւորագույն հարցերից մեկը պետք է լիներ արհմիությունների համակարգի ձևավորումը, որը թույլ կտար լուծել երկու կարեւոր խնդիր՝ մի կողմից ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանություն, մյուս կողմից՝ այդ խնդիրը լուծել գործատուների հետ հրաբերության քաղաքակիրթ մեխանիզմով, որը կարեւոր հանգամանք է հանրային համերաշխության խնդրի տեսանկյունից: Հայաստանում կապիտալի նախնական կուտակման գործընթացը բերել է հանրային տրամադրությունների մի լրջագույն արատի՝ հասարակության այսպես ասած աղքատ կամ համեստ կարողությունների տեր մարդկանց որոշակի բաց կամ լատենտ ատելությունը հարուստների նկատմամբ: Այս երեւույթը մշապես ենթարկվել է քաղաքական շահարկումների ու խաղարկումների, ու այդպես է առ այսօր: Արհմիությունների կենսունակ համակարգի ձեւավորումը կարեւոր քայլ կամ բաղադրիչ կլինի այդ խնդիրը հաղթահարելու ուղղությամբ: Իսկ դրա հաղթահարումը կարեւոր է, որովհետեւ «դասակարգային ատելությամբ» երկիրը երբեք չի կարող արդիականանալ եւ այդ երկիրը երբեք չի կարող լինել ինքնիշխան, որքան էլ բարձր լինեն ինքնիշխանության մասին դեկլարացիաներն ու բաժակաճառերը: Նաեւ հենց այդ նկատի ունեմ, երբ պարբերաբար նշում եմ, որ ինքնիշխանությունը սեփական երկրում ներքին կյանքը եւ հասարակական հարաբերությունները կառուցելու կարողությունն է,այլ ոչ թե տարատեսակ արտաքին թեմաներով մանիպուլյացիաները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«ՀՀ-ում «քաղաքացիական հասարակությունը» վերածվել է տարբեր քաղաքական ուժերի ֆիլիալների»․ Արա Պողոսյան
3817:24Մեսրոպ Մանուկյանին ևս մեղադրանք է առաջադրվել
10516:42«Սա հենց ՔՊ-ի ծնած ու սնած մթնոլորտի հետևանքն է»․ Հակոբ Կարապետյան
11716:36«Վերադառնալու խնդրանքով դիմում ես, որ երկրորդ անգամ հանձնե՞ս»․ Արամ Գևորգյան
17316:18«Արթուր Չախոյանը ուղեղի ցնցումից ավելի ծանր վնասվածքներ է ստացել»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
14216:00Ստամբուլում մայիսմեկյան ցույցերին ավելի քան 300 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
13615:33«Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում»․ Վահե Եփրիկյան
17715:24«Հուսով ենք՝ ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը կվերադառնան իրենց պատմական հայրենիք». Վիտալի Բալասանյանը՝ Պուտինին
32214:50