«ԵԱՏՄ-ն կկիրառի իրավական մեխանիզմներ ՀՀ-ի կողմից խախտումների դեպքում»․ Միքայել Աղասանդյան

ԵԱՏՄ-ն ունի միջազգային իրավական գործիքներ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար՝ Հայաստանի կողմից միութենական պայմանագրի խախտման դեպքում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Եթե Երևանը ձեռնարկի քայլեր, որոնք հակասում են ԵԱՏՄ օրենսդրությանը, ինչը, մենք հույս ունենք, տեղի չի ունենա, այլ կերպ ասած, էապես խախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ՝ միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար», - ասել է Աղասանդյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը երբեք հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել Պայմանագրից դուրս գալու իր մտադրության մասին, այլ ընդհակառակը, ակտիվորեն մասնակցում է միության շրջանակներում ընթացող բանակցություններին, ինչը հաստատում է նրա հետաքրքրությունը եվրասիական ինտեգրման զարգացման հարցում։
Աղասանդյանը նաև վստահություն է հայտնել, որ ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ Հայաստանում ընդունված օրենքը դեռևս չի ենթադրում գործողություններ, որոնք կասկածի տակ են դնում երկրի անդամակցությունը ԵՏՄ-ին։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06