«Վազգենի եղբայր Արամը լուրջ հոգեբանի կարիք ունի»․ Նաիրա Զոհրաբյան
![]() 296 Կիրակի, 04 մայիսի, 2025 թ., 09:48 ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հատված է տարածել իր հարցազրույցից՝ կից գրառմամբ․ «Վազգենի եղբայր Արամը լուրջ հոգեբանի կարիք ունի»։ «Նրան կառաջարկեմ մի կուրս կանցնել հոգեվերլուծողների հետ, որովհետև իր հայտարարությունը, որ ՌԴ-ն իր դեսպանատան միջոցով պայքարում է Նոր Նորքի թաղապետի դեմ ու դա ռուսական դեսպանատան կազմակերպած սադրանքն էր, որևէ այլ ասոցիացիա չի առաջացնում, քան հոգեկան անհավասարակշռությունը»,- իր խոսքում ասել է Զոհրաբյանը։ Հիշեցնենք՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու աշխատակիցների կողմից ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելու միջադեպին, մասնավորապես ասել էր․ «Տիգրան Տեր-Մարգարյանի հանդեպ իրականացվածը կապված է նրա՝ Բուչա այցի հետ, ինչից հետո նա անցանկալի անձ է համարվել ՌԴ-ում: ՌԴ դեսպանատնից է ծրագրվել այդ ամենը՝ հրահանգ իջեցնելով այստեղի 5-րդ շարասյան իրենց պարագլխին՝ ՀՀ երկրորդ նախագահին, նա էլ իր ենթակային, ենթական էլ իր ենթակային ու խնդիրը հասավ տվյալ հանրային գործչին, իսկ որ այդ հանրային գործիչը տվյալ քաղաքական գծի ուղեծրում է, դրանում կասկած չկա»։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
