Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Դաշտը Լևոն Քոչարյանի համար բացելու համար Բագրատ Գալստանյանին տարավ «մարման»»․ Ստյոպա Սաֆարյան

«Դաշտը Լևոն Քոչարյանի համար բացելու համար Բագրատ Գալստանյանին տարավ «մարման»»․ Ստյոպա Սաֆարյան
272
Այսօր, 09:12

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Գիտե՞ք, թե Քոչարյանի թիմը ինչու չի «միանում» իմպիչմենթին ու ձևեր է թափում ու կռուտիտներ անում։
Որովհետև չի կարող տալ Լևոն Քոչարյանի անունը, քանի որ շատ թույլ ու խոցելի ֆիգուր է, բայց, սրտով ուզում են խաղաքարտերը այնպես դասավորվի, որ Գյումրվա սցենարով «տորգերով» նրան աթոռի գլխին դնեն։
Մյուս կողմից էլ Քոչարյանը չի ուզում ռեսուրսը ուրիշի վրա դնի ու ծախսի, հետո 2026-ին չկարողանան «բեմից» իջեցնել դերի մեջ մտած անցումային ֆիգուրին...
Դաշտը Լևոն Քոչարյանի համար բացելու համար հենց նաև ինքը Բագրատ Գալստանյանին տարավ «մարման», որ հետագայում գլխացավանք չդառնա... Չնայած, կարծես թե Բագրատ Գալստանյանը չի ջոկել, թե ինչպես է հենց Քոչարյանը իր գլխին սարքել, ու շարունակում է հանուն Լևոն Քոչարյանի փողոցում «չեմ վստահում» իմփիչմենթ անել...
Այնպես որ՝ Քոչարյանի տեղը շատ նեղ է։ Սերժ Սարգսյանը պատին դեմ է տվել ու ասում է՝ ես վարչապետի թեկնածու չունեմ, դու ասա, ասա կամ Լևոնն է, կամ նա չէ... Սա, էլ չի կարում ասել՝ Լևոնը չէ, ու չի էլ ուզում ասել, որ ուրիշն է... Դրա համար էլ մամուլում շրջանառում են Արմեն Գևորգյանի ու ուրիշների անունները, իբր թե քննարկում են ու Սերժենց ռեակցիաներն են ստուգում...
Թարսի պես, Գյումրիում մտածում էին թե հաղթել են, էն էլ Վարդան Ղուկասյանը ՔՊ-ին անվանեց «վերջինը ժամանող ՇԵՖ», ու շատ հլու հնազանդ գնում է առաջ... Վիճակն այնքան բարդ է, որ Վարդան Ղուկասյանը չի կարող կախված լինել իր դեմ մահափորձ արած Սերժ Սարգսյանից, ուստի պետք է ընտրություն կատարի կամ Քոչարյանի, կամ Փաշինյանի կողմից պաշտպանվելու օգտին։ Ու թարսի պես նա կարող է ընտրել ՇԵՖ-ին շատ պրագմատիկ հաշվարկներով՝ ապօրինի գույքի հարցեր կան, քաղաքում կառավարման ու ավագանում որոշումներ կայացնելու հարցեր կան, պաշտպանվածության հարցեր կան...
Ինչպես ասում էի՝ Վարդան Ղուկասյանի համար մոտենում է Աննա Հակոբյանի համար բուկետ առնելու և «Կրթվելը նորաձև է Գյումրիում» շարժումը սկսելու պահը....
Այս տենդենցների դեպքում Ռոբերտ Քոչարյանը ո՞նց կարող է տալ Լևոն Քոչարյանի անունը ու նրան ուղարկել մսաղաց...
Իսկ եթե չի կարող տալ նրա անունը, բա հո ՀԱՅ թեկնածուի անուն չի տա։ Չէ որ հայերը պատերազմ սադրող ու հայտարարող են, ըստ իրեն...»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան