Կիրակի, 04 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ստորանա՞լն է մեր արժանապատվությունը». Գագիկ Համբարյան

«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ստորանա՞լն է մեր արժանապատվությունը». Գագիկ Համբարյան
221
Այսօր, 03:06

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ստորանա՞լն է մեր արժանապատվությունը։
Ըստ սույն անձի, երբ Ալիևը ծիծաղում է Նիկոլ Անհողի վրա, երբ Նիկոլը չի պատասխանում Ալիևի «հարբեցող ծաղրածու» վիրավորանքին, երբ Նինոլը չի արձագանքում Ալիևի՝ Հայաստանին և հայերին ուղղված ամենանսեմացնող վիրավորանքներին, երբ Նիկոլը գլուխը կախ կանգնում է Ալիևի և Ադրբեջանի դրոշի դիմաց, երբ Նիկոլը լաշկամոլիկի հայացքով նայում է Էրդողանին ու Էրդողանի գիրքը սեղմում է կրծքին՝ դրանով շատ բարձր է պահում Հայաստանի արժանապատվությունը...
Որքան Հայաստանն Արևմուտքի դրդմամբ, Նիկոլի ձեռամբ թուլանում ու ստորանում է Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, այնքան ավելի ստորացուցիչ պայմաններով է հետո աղերսելու Մոսկվային, որ իրեն փրկի՝ կրկնելով 1920-21 թվականների՝ մեզ համար խայտառակ դեպքերը»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան