«Գյուղերի դատարկվելու վերջին փուլն է»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես մինչև 18 տարեկանը ապրել եմ գյուղում, եղել եմ գյուղացի, այնքան գյուղացի, որ Երևան այցելելը ինձ համար եղել է իրադարձություն:
18-ից բանակ, ապա համալսարան, ապա 30 տարի լրագրություն, աշխարհի շուրջ 60 երկիր, ԱՄՆ 44 նահանգ և այլն:
Ու հիմա, երբ կրկին վերջնական հաստատվել եմ գյուղում, շատ ավելի մեծ արժեք եմ տալիս գյուղերին և հատկապես սահմանային գյուղերին:
Գյուղերը մի անգամ դատարկվեցին խորհրդային շրջանում, երբ կառուցվում էին քաղաքներ:
Հաջորդ անգամ դատարկվեցին անկախության և պատերազմի շրջանում՝ հիմնականում՝ դեպի Ռուսաստան:
Այսօր գյուղերի դատարկվելու նոր և թվում է, վերջին փուլն է, երբ գյուղի երիտասարդները, ովքեր չեն կարողացել արտասահման կամ Ռուսաստան տեղափոխվել, գործ են գտնում Երևանում և լքում տունը:
Այսօր գյուղերը ծերանում և վերանում են:
Հայաստանի իշխանությունները, ինչ անուն էլ ունենան, պետք է մտածեն այս մասին:
Սահմանամերձ գյուղերում 16 միլիոն գումար տրամադրումով նոր տների կառուցումը, թվում է, լավ ծրագիր է, բայց դա բավարար չէ: Մարդը չունեցավ ապրուստի միջոց, փակելու է այդ տան դուռը և հեռանալու»։

«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5913:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
6013:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7112:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
8812:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
6911:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չենք»․ ՀՎԿԱԿ
6311:18
«Քո կյանքը կարճ եղավ, տղա՛ս, բայց քո թողած հետքը՝ ոչ»․ Արտակ Հովհաննիսյան (տեսանյութ)
6411:12
«Նարեկ Մկրտչյանը հերթական հարցազրույցին գնացել է առանց գուլպաների»․ Դավիթ Գալստյան
7210:18