«Մարդը գնա ոստիկանություն, ասեն՝ բոյդ կարճ է, գնա դպրոց, ասեն՝ բոյդ կարճ է, բա ո՞ւր գնա»․ Նիկոլ Փաշինյան

«Կա որոշում, համաձայն որի՝ 18-35 տարեկան անձինք կարող են հավակնել ոստիկանական համակարգ մուտք գործելու: Ըստ այդմ՝ որոշվել է վերին շեմը՝ 35 տարեկանը, հանել օրենսդրական կարգավորումներից՝ կենտրոնանալով անձի որակական, ֆիզիկական հատկանիշների, կրթության վրա»,- Կառավարության նիստի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծ, համաձայն որի առաջարկվում է իրականացնել Ոստիկանության համակարգի մի շարք փոփոխություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, խոսեց ոստիկանական համակարգում ծառայության անցնելու համար արտաքին սահմանափակումների մասին․ «Եթե բոյի ստանդարտը չենք հանել, պետք է հանենք: Այսինքն՝ եթե, ենթադրենք, մարդու բոյը 1․40 է, հիմա բնությունն իրեն այդպես է ստեղծել, գնա ոստիկանություն, ասեն՝ բոյդ կարճ է, գնա դպրոց, ասեն՝ բոյդ կարճ է, բա ո՞ւր գնա, ի՞նչ անի մարդը: Բայց չենք հարցնո՞ւմ՝ դու այդ աշխատանքի համար անհրաժեշտ IQ ունե՞ս, թե՞ չունես: Պրոբլեմն այն է, որ 7 տարի է՝ դրա մասին բարձրաձայնում ենք»,- ասաց նա։
Նա նաև նշեց, թե մյուս կողմից էլ զինվորական ծառայության մեջ տեսնում է մարդկանց, որոնք քաշի ստանդարտներն անգամներով գերազանցում են, սակայն նրանց ոչինչ չեն ասում։

«Երևանում բարդակն այն աստիճանի է հասել, որ արդեն իրենք են արձանագրում». Վարդան Ղուկասյան
5510:12
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
6509:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
6209:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
6909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6608:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
12303:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
13401:06
«Հայաստանը դարձավ Գերեզման՝ բաց երկնքի տակ». Նազենի Հովհաննիսյան
13600:06