«Վեց տարի շարունակ ընդդիմությունը պահանջում է, որ Փաշինյանը հեռանա, չի ստացվում»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գեղջկական մտորումներ
Ամեն օր Գուգլ որոնողական համակարգով նայում եմ ԱՆԻ կենտրոնի տվյալ օրվա, արդեն պատմություն դարձած իրադարձությունները:
Այսօր հետևյալ նյութերը բերեց.
ա/ Արցախի ԱԺ խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. 10 նոյեմբեր, 2020թ,
բ/ 17 քաղաքական ուժեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը. 10 նոյեմբերի, 2020թ,
գ/ Նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ. Արայիկ Հարությունյան
դ/ «Ընդհանուր պետություն». հակամարտության կարգավորման սկզբունքների մասին. 10 նոյեմբերի, 1998թ
ե/ Ադրբէջանի ներկայացուցիչը Հայաստանում. «Հորիզոն», 10 նոյեմբեր, 1918թ:
Հատկապես ուշադրությունս գրավեցին առաջին երկուսը՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Հարությունյանի հրաժարականի պահանջները:
Վեց տարի շարունակ մեր ընդդիմությունը պահանջում է, որ Փաշինյանը հեռանա, սակայն չի ստացվում, իսկ այդ ընթացքում նա երկու ընտրություն է հաղթել, մենք անցել ենք ծանրագույն ժամանակներ՝ Սև լիճ, Ջերմուկ, Ներքին Հանդ, 200 քառակուսի կիլոմետրի կորուստ, Արցախի կորուստ, Արցախի հայաթափում...
Առավել ցավալի է Արայիկ Հարությունյանի դեպքը: Նրա հրաժարականը պահանջում էին այն օրը, երբ դեռ Շուշիի տակ մեր տղաները արյունաքամվում ու մահանում էին և չկար օգնության ճանապարհ...
Նոյեմբերի 11-ի վաղ առավոտյան ես Ստեփանակերտից Մարտակերտի ուղղությամբ շարժվեցի դեպի Հայաստան և ինչ տեսա ճանապարհին... Ծանր տեխնիկան դրած ապամոնտաժում էին ՀԷԿ-երը:
Ամոթալի տեսարան էր»։

«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
1923:36
«Պետությունը չի կարող մի ձեռքով մարդուն զրկել ազատությունից, մյուսով՝ կյանքից»․ Զառա Հովհաննիսյան
3323:24
«Վեց տարի շարունակ ընդդիմությունը պահանջում է, որ Փաշինյանը հեռանա, չի ստացվում»․ Թաթուլ Հակոբյան
5923:06
«ԱՄՆ-ն և Իրանը մոտ են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման շուրջ համաձայնության». #AlArabiya
9722:13
«Իրանը հնարավորության դեպքում պատրաստ է ավելի շատ գազ արտահանել ՀՀ»․ Իրանի փոխնախագահ (տեսանյութ)
6622:06
Փաշինյանը Փարիզում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)
5321:42
«Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն». Սամվել Կարապետյան
7021:18
«Մահվան վիճակագիրները․ կարևորը՝ իրենք ողջ են և առողջ»․ Էդգար Ղազարյան
7120:54