«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին Արցախյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։
Որոշեցի հավաքել այն պետությունների և կազմակերպությունների ցանկը, որոնք 2026 թվականին պաշտոնապես շնորհավորել են Բաքվին։
- Թուրքիա (նախագահ, ԱԳՆ, Պաշտպանության նախարարություն, ՆԳՆ, ազգայնական MHP կուսակցություն և «Նոր կուսակցություն»)
- Պակիստան (նախագահ և վարչապետ)
- Սաուդյան Արաբիա (թագավոր և թագաժառանգ)
- Ղրղզստան (նախագահ)
- Ուզբեկստան (նախագահ)
- Ղազախստան (նախագահ)
- Սիրիա (ԱԳՆ)
- Ուկրաինա (Ադրբեջանում դեսպան)
- Իսրայել (Ադրբեջանում դեսպանություն)
- Օկուպացված «Հյուսիսային Կիպրոս» (ԱԳՆ)
Կազմակերպություններից՝ Իսլամական համագործակցության կազմակերպություն, Իսլամական աշխարհի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն, Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողով, Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամ, Թյուրքական ներդրումային հիմնադրամ, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Մշակույթների մերձեցման միջազգային կենտրոն։
Այսինքն՝ սեփական օրակարգն առաջ մղելու նպատակով Ադրբեջանը շարունակում է օգտագործել թյուրքական և իսլամական բազմակողմ հարթակները, Թուրքիայի դաշնակիցների ցանցը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում անձնական կապերը։
Հատկանշական է, որ 2025 թվականին այս ցանկն ավելի կարճ էր և չէր ներառում Սիրիան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքական ներդրումային հիմնադրամը։ Հետևաբար, 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր է գործադրել՝ ավելի մեծ դիվանագիտական արդյունքի հասնելու համար։
Սակայն առավել հետաքրքիր է, թե ովքեր ՉԵՆ շնորհավորել Ադրբեջանին։ Հարևան երկրներից ոչ մեկը շնորհավորանք չի հղել (Ռուսաստան, Իրան, Վրաստան)։ Ցանկում բացակայում են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող մեծ տերությունները (ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա), ինչպես նաև Եվրոպական միությունը»։

«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
4502:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
7400:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
7500:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
70Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
89Երեկ, 23:36
«Պետությունը չի կարող մի ձեռքով մարդուն զրկել ազատությունից, մյուսով՝ կյանքից»․ Զառա Հովհաննիսյան
78Երեկ, 23:24
«Վեց տարի շարունակ ընդդիմությունը պահանջում է, որ Փաշինյանը հեռանա, չի ստացվում»․ Թաթուլ Հակոբյան
97Երեկ, 23:06
«ԱՄՆ-ն և Իրանը մոտ են ուրանի հարստացման մակարդակի նվազեցման շուրջ համաձայնության». #AlArabiya
140Երեկ, 22:13