«Երևանն արդեն իսկ անապրելի քաղաքի է վերածվել»․ Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրան Ավինյան,
1. Խոստովանեք և հայտարարեք, որ մայրաքաղաքը ճգնաժամի մեջ է և ձևավորեք հանրային խորհուրդ՝ Երևանն այս ճգնաժամից դուրս բերելու համար:
2. Իրազեկեք Հակաճգնաժամային խորհրդի աշխատանքների հաջորդականության և ժամկետների մասին:
3. Բացի խորհրդի անդամներից առաջարկներ հավաքեք նաև քաղաքացիներից:
4. Մշակեք գործողությունների ծրագիր, հաստատեք դա կառավարության հետ, քանզի որոշ քայլերի համար անհրաժեշտ կլինի կառավարության աջակցությունը:
5. Գերարագ ռեժիմով անցեք ծրագրի իրագործմանը՝ ամեն օր իրազեկելով հանրությանը, թե ինչ է արվել տվյալ օրը:
6. Հայտարարեք, որ այլևս որևէ համերգ-փառատոն կամ այլ ժամանցային միջոցառում քաղաքապետարանի բյուջեից չի ֆինանսավորվելու, քանի դեռ ավարտված չէ հակաճգնաժամային ծրագրի իրագործումը:
Եթե Ձեր մեջ չեք գտնի բավարար մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողություններ այս հակաճգնաժամային ծրագիրն իրականացնելու համար, ինքնակամ հեռացեք՝ տեղ տալով նրան, ով պատրաստ է ստանձնել այդ պարտականությունը:
Ձեր իշխանության ամենալուրջ սպառնալիքը Երևանի երթևեկությունից ու բամաթիվ այլ անհարմարություններից զզված քաղաքացիներն են լինելու: Երևանն արդեն իսկ անապրելի քաղաքի է վերածվել: Ժամանակ քիչ ունեք, շտապեք»:

«Արմենի պատգամը մնաց «ձայն բարբառո հանապատի»»․ Ռուբեն Մելիքյան
310:36
«Արսենն այս հրեշավոր համակարգի զոհն է»․ Տիգրան Աբրահամյան
4510:18
«Երևանն արդեն իսկ անապրելի քաղաքի է վերածվել»․ Արման Ղարիբյան
4910:00
Քոնգրեսում արգելափակել են Հեգսեթի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու փորձը
10309:42
«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
16109:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
13302:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
13500:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
14000:12