Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»

Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
57
Այսօր, 09:12

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանի շուրջ բարձրացած աղմուկից հետո նրա պաշտոնավարման հարցը քննարկվել է երեկ՝ նոյեմբերի 10-ին, դպրոցի ծնողական ժողովում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը կաթուցիչով մարիխուանա օգտագործում։ Տեսանյութը հանրային քննարկումների և տարաբնույթ արձագանքների առիթ էր դարձել։ Դեպքին անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հայտարարելով, որ վարչական շրջանի ղեկավարը պետք է հանդիպի ծնողների հետ և քննարկի ստեղծված իրավիճակը։
Թե ինչ որոշում է կայացվել երեկ՝ նոյեմբերի 10-ին, փորձել ենք պարզել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանից։
Թաղապետը հայտնեց, որ երեկ առավոտյան՝ ծնողական կոմիտեների մասնակցությամբ, Աջափնյակ վարչական շրջանում ընդհանուր ծնողական ժողով է անցկացվել։ Ժողովի ընթացքում ծնողները հորդորել են, որպեսզի Իրինա Մկրտչյանը շարունակի պաշտոնավարել՝ նշելով, որ տնօրենն անձամբ որևէ վատ արարք չի կատարել, իսկ աղմուկի պատճառ դարձած միջադեպը կապված է եղել նրա նախկին ամուսնու քայլերի հետ։ Ոչ մի խոսք այն մասին, որ գուցե ոչ սթափ վիճանում տնօրենը աշխատանքի է եկել կամ գալիս, ոչ մի խոսք՝ մատաղ սերնդի դաստիարակության վրա թողնված կամ թողնվելիք հետքի մասին: Ամեն ինչ նորմալ է:

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ ծնողների դիրքորոշումը հաշվի է առնվել, և Իրինա Մկրտչյանը շարունակելու է պաշտոնավարել»:

Մանրամասները՝ թերթի համարում: