«Հոկտեմբերի 27-ի թեման օր առաջ փակվելու հեռանկար տվեք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Աննա Վարդապետյանին

«Հոկտեմբերի 27-ի գործը պետք է 28-ին բացահատված լիներ, և այդ որդը չպետք է մեզ ամեն տարի հոշոտեր, իրար մեջ թշնամիներ չպետք է ման գայինք»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Խոսքն ուղղելով ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նա թվարկեց հոկտեմբերի 27-ի գործով մի քանի փաստեր, ապա ասաց․ «Էս հարցերն այնքան շատ պարարտ հող են տալիս բացահայտման համար»։ Անդրանիկ Քոչարյանը բողոքեց, որ հոկտեմբերի 27-ի գործը դեռ ավարտված չէ և գլխավոր դատախազը դեռ նախաքննության մասին է խոսում։
Նշենք, որ ավելի վաղ դատախազն իր խոսքում նշել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում․ «Գործը պատշաճ դատախազական հսկողության ներքո է։ Չեմ պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասեմ քննությանը։ Մենք, ելնելով նախաքննության շահից, կիսատ տեղեկատվություն չենք հրապարակի, որովհետև հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե հնարավոր ինչ զարգացում կարող է ունենալ, ու անձինք ուղղակի անհետանում են Հայաստանից։ Մենք չենք կարողանում այդ անձանց նկատմամբ հետպանդում իրականացնել։ Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են»,- ասել էր դատախազը՝ նշելով, որ նույնն էլ վերաբերում է Մարտի 1-ի գործին։
«Ես բավարարված չեմ, որևէ բառ չխոսեցիք հոկտեմբերի 27-ի մասին։ Մեզ էիք խնայո՞ւմ։ Հոկտեմբերի 27-ի թեման օր առաջ փակվելու հեռանկար տվեք մեզ։ Իրական բացահայտում է պետք։ Կարևոր վկաներ դեռ կան»,- խոսքն ուղղելով գլխավոր դատախազին՝ ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
4600:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
9700:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
68Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
84Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
98Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
100Երեկ, 17:24
«ՀԱԵ-ում հաստատված փաստացի վիճակը շատ ավելի ծանր է․ շատ ավելի ճգնաժամային է, քան ես պատկերացնում էի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
130Երեկ, 17:12
«Եթե ՔՊ-ն մնա իշխանության, սահուն ու փափուկ ուժով կստրկացնեն»․ Վահե Սարգսյան
98Երեկ, 17:06