«Երևակայական հրեշի փոխարեն իրենք են իրական հրեշ դարձել»․ Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բազմաթիվ հեքիաթներ կան և բոլոր այդ հեքիաթներում այսպես կոչված հերոսները հրեշներին սպանում են։ Մերօրյա հեքիաթասացի դերում Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր նոր հեքիաթ էր պատմում, որտեղ հերոսի դերում իբր իրենք են, որ հրեշին բռնել են, խեղճացրել ու մտցրել իր բույնը։ Ես ծնունդով բռնակոթցի եմ, մեր գյուղում մի լավ անեկդոտ են սիրում։ Պատերազմի ժամանակ զինվորին ուղարկում են, որ լեզու բերի՝ հակառակորդի զինվոր, ումից հետախուզական տեղեկատվություն պետք է ստանան։ Սա գնում է, տևական ժամանակ չկա, դիրքից կանչում են՝ բռնե՞լ ես, ասում է՝ այո, ասում են՝ դե բեր, ասում է՝ չի գալիս, ասում են՝ դե դու արի, ասում է՝ չի թողնում։ Հիմա սրանցն է, թե բա հրեշին բռնել, խեղճացրել ենք, մտցրել ենք բույնը՝ առանց հասկանալու, որ երևակայական հրեշի փոխարեն մի իրական հրեշ են դարձել հենց իրենք։ Երկրի բարձրագույն իշխանության մարմնում հայտնվածները՝ չունենալով որևէ արժանիք, գիտելիք կամ կարողություն՝ պետություն կառավարելու,
ամենևին ոչ հեքիաթի հրեշ են, այլ միանգամայն իրական, որ պատուհաս են պետության ու ժողովրդի համար։ Բայց ամեն դեպքում սա լավ դաս է բոլորին՝ հասկանալու համար, թե ցանկացած պարագայում ինչպիսին չպիտի լինի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչը իշխանությունում։ Հուսանք, որ գոնե այս դասը կսովորենք»։

«Արարատի մարզպետին փոխարինում է որդին՝ Երասխի դուքսը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
915:18
«Սրանք ամոթ չունեն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
2415:06
«Պատրաստվո՞ւմ եք արձագանքել Հաջիևի հայտարարություններին»․ հարց՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
2115:00
Ֆոն դեր Լայենը կոչ է արել Patriot հրթիռներ արտադրողներին՝ արագացնել դրանց մատակարարումները Կիևին
3614:55
«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան (տեսանյութ)
2614:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3814:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
4214:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
5314:00