«Զիջել պայքարի խրամատը, թողնել դա էլ վերցնե՞ն, թե՞ մնալ ու դիմակայել»․ Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբեմն հանդիպում եմ հարցի՝ ինչու է ընդդիմությունը շարունակում գնալ Ազգային ժողով, երբ ակնհայտ է, որ այնտեղ հաճախ հանդիպում է ագրեսիայի, վիրավորանքների, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Փաշինյանը հաճախ կորցնում է ինքնատիրապետումը, պատգամավորների վրա հարձակվում են, խոսքի իրավունքը հաճախ սահմանափակվում է։
Այո, այս ամենը իրականություն է։ Բայց հարցը սա չէ։ Հարցն այն է՝ իսկ ի՞նչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները։
Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ընդդիմադիրները չպետք է մասնակցեն նաև Երևանի ավագանու նիստերին, որովհետև այնտեղ էլ նույն լկտիությունն ու ճնշումն է։ Ընդդիմադիր հայացքներ ունեցողները չպետք է ոտք դնեն Նոր Նորքի թաղապետարան, որովհետև այնտեղ ընդդիմադիր քաղաքացիներին ծեծում են։ Ուրեմն պետք չէ նաև բողոքի ցույցեր ու ակցիաներ կազմակերպել, որովհետև այդ դեպքում էլ քաղաքացիների նկատմամբ անհամաչափ բիրտ ուժ է կիրառվում, իսկ կազմակերպիչնեի վրա կարվում են շինծու քրեական գործեր։ Մարդիկ պետք է զգուշանան նաև փողոց դուրս գալուց, որովհետև Փաշինյանի ավտոշարասյունը խելագարի նման սլանում է փողոցներով ու վրաերթ իրականացնում կամ վթարային իրավիճակներ ստեղծում։ Խնդիր է նաև սոցցանցերում կարծիք արտահայտելը, որովհետև կարող ես ենթարկվել քրեական հետապնդման...
Ուրեմն ի՞նչ անել։ Հրաժարվե՞լ պայքարից, զիջել քո պայքարի խրամատը, թողնել դա էլ վերցնե՞ն, թե՞ մնալ ու դիմակայել։ Որովհետև եթե մենք լքում ենք բոլոր այն հարթակները, որտեղ թշնամական մթնոլորտ է, ապա մենք հենց նրանց գործն ենք հեշտացնում»։

«Ձերբակալվել է Արթուր Օհանյանը»․ Նարեկ Մանթաշյան
3512:06
«Անգամ ՔՊ-ականներն են հասկանում, որ պատերազմն անխուսափելի է». Արա Պապյան
4611:48
«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
4311:42
«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան
4811:24
«Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա»․ Ալիև
8211:18
Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
5311:12
Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
10011:00
«Դու, Պուտինը, Նիկոլը. ինձնից ի՞նչ ես ուզում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6710:36