«Մայիսի 9-ի կարգախոսը՝ ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել, վերաիմաստավորման կարիք ունի»․ Վարդան Բալյան
![]() 189 Ուրբաթ, 09 մայիսի, 2025 թ., 17:18 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 9-ի խորհուրդը արդեն տևական ժամանակ է վերախմբագրվում և վերաիմաստավորվում է հանրային գիտակցության մեջ: Ու մերօրյա խմբագիրների մեծ մասը նրանք են, ովքեր համոզում են, թե պատերազմն ու տարած հաղթանակը ամենևին մերը չեն: 1941-1945 թվականների պատերազմի մասին նոր սերունդն, ըստ էության, արդեն հիմա ոչինչ չգիտի, աշակերտների մեծամասնությունը առավելագույնը տեղյակ են, որ Հաղթանակի օր է: Մեր պատմության դասագրքերում ոչինչ չկա այն մասին, որ պատերազմի մեկնարկից ընդամենը երկու տարի անց, 1943 թվականի վերջին, սովետական Հայաստանում զորակոչային-մոբիլիզացիոն ռեսուրսը սպառված էր: 214 հազար 18-55 տարեկան քաղաքացիներ մեկնել էին ռազմաճակատներ ու երկրում մնացել էր նշված տարիքային խմբերի մինչև 1000 շարային զինվորական ծառայության պիտանի, 12 հազարի չափ ոչ շարային ծառայության պիտանի, ևս 12 հազարի չափ բրոնյա ունեցող, ընդհանուր 25 հազարի չափ 18-55 տարեկան տղամարդիկ: Իմ հայրենի Սիսիանից այդ տարիներին զորակոչվել են մոտ 6000 հոգի ու նրանցից մոտ 2800-ը զոհվել են մարտական գործողությունների արդյունքում: Հայաստանում և ոչ միայն հայկական որևէ օջախ չկա, որ պատերազմի մասնակիցներ կամ զոհվածներ չունենա: Պատերազմի ավարտից հետո Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Գրիգորի Հարությունյանի ելույթին հայկական հողերի վերադարձի և հայրենադարձության մասին անդրադարձել էի մի քանի օր առաջ: Մեր դասագրքերում լռում են, որ պատերազմից հետո մոտ 1 միլիոն հայերի հայրենադարձությունը և Թուրքիայի կողմից անեքսիայի ենթարկված հայկական հողերի վերադարձի հարցն օրակարգային էր դարձել ու ձևակերպվել որպես հողային պահանջ Թուրքիային սովետական պետության կողմից ի շնորհիվ պատերազմի մասնակից հարյուր հազարավոր հայորդիների սխրանքների և զոհողությունների: Նույնպիսի լռություն է, թե ինչպես վիժեցվեց և ովքեր վիժեցրին՝ չնայած հայտնի է, որ արևմտյան երկրների մեծ մասը օրենսդրական արգելքներ սահմանեցին իրենց երկրներում Ցեղասպանությունից հետո ապաստան գտած հայերի վերադարձի համար. ծնողները կարող էին վերադառնալ, բայց նրանց զավակները, որ հողի իրավունքի ուժով համարվում էին տվյալ երկրների քաղաքացիներ՝ ոչ, նրանք պիտի մնային որբանոցներում: Շատ բան կարելի է գրել այսօրվա խորհրդի հետ կապված, բայց կբավարարվեմ միայն արձանագրումով՝ ցավը մոռանալ դժվար է, բայց բազմակի ավելի դժվար է հիշել լավը: Հիշողությունը մի առանձնահատկություն ունի՝ պահպանելը մեր մասին միայն լավ, ուրիշների մասին միայն վատ հիշողություններ: Պետք է հասկանալ, որ խաբեբաները, որպես կանոն, խաբում են նրանց, ովքեր թույլ կամ խեղաթյուրված հիշողություն ունեն: Աղբյուրը` Վարդան Բալյան |
Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց, բայց չի տվել
6521:54ՄԱԿ-ը ողջունում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը
6521:50Տիգրանի որոնողական աշխատանքները կինոլոգները շարունակում են գյուղին հարակից անտառում
12821:36«Առկա պայմաններում լավ արդյունք է». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8621:30Մխչյանի դպրոցում երկու երեխայի թմրանյութ տալու գործով չորրորդ մեղադրյալը հայտնաբերվել է
9921:24Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ. հայտնի են առաջին մանրամասները (տեսանյութ)
10221:20«Այ էշ, վերջացած տխմար». Աննա Հակոբյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
25321:06««Տգետ» ու «գիժ» նիկոլենք «իմաստուն» ընդդիմադիրներին ներքաշում են նիկոլական օրակարգերի մեջ». Կարեն Վրթանեսյան
10220:54