«2020-2024-ին արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից». Հայկ Սարգսյան
![]() 115 Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 18:21 Մամուլի ասուլիսում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է պարտադիր զինվորական ծառայության համակարգի բարեփոխումներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորը նշել է, որ վերլուծելով վերջին քսան տարիների զինծառայողների, զորակոչի ներկայացած, զորակոչից տարկետում ստացած, զորակոչից ազատված և պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների թվերը՝ պարզ է դառնում, որ վերջնարդյունքում միայն 30-40 տոկոսն է զորակոչվում ծառայության: 2020-2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից: Հայկ Սարգսյանի խոսքով Հայաստանից մեկնում են բուժման, ուսման կամ այլ նպատակով և մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում: 2010-2024 թվականների ընթացքում ՔՕ 461-րդ (զորակոչից խուսափելու) հոդվածով հարուցված քրեական գործերից 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Այսինքն՝ շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել և որևէ պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ լրացած է եղել 37 տարին: Պատգամավորը նշել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների և ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80 տոկոսն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները: «Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող է, և միտված է բարդացնելու ու սահմանափակելու ծառայությունից խուսափելու առկա ճանապարհները: Մյուս մասը խրախուսող է, միտված է բարձրացնելու ծառայության գրավչությունը»,- ասել է Հայկ Սարգսյանը: Մասնավորապես, առաջարկվում է Կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ և որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության: Ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքն առաջարկվում է 27-ից դարձնել 37: Մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու համար բազային հիմքն առաջարկվում է դարձնել 15 միլիոն դրամ: Ըստ առաջարկվող օրենսդրական նախաձեռնության՝ ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը՝ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից: |

«Էփշտեյնն ԱՄՆ-ում վեց գաղտնի պահոց ուներ, որտեղ թաքցնում էր իր արխիվը»․ #TheTelegraph
6117:49
«50 և ավելի տարեկան լինելով՝ էս մարդը նոր է պատմություն սովորում»․ Արմեն Հովասափյան
6017:30
«Ձեր ստերն ու տված կտերը էլ չեն անցնում»․ Ոսկան Սարգսյան
6417:18
Ռուբեն Ռուբինյանն այցելել է Սաղմոսավանք, հանդիպել Տեր Օշինի հետ (տեսանյութ)
8417:12
«Ձեր ադրբեջանցիներին խորհուրդ տուր՝ Արցախի եկեղեցիները չպղծեն»․ Նիկողոս Հովհաննիսյան
10216:36
«ՔԿՀ-ում հանդիպեցի Խաչիկ Գալստյանի ու Վազգեն Սաղաթելյանի հետ»․ Տիգրան Աբրահամյան
8116:30
«Դուք արդարադատություն չեք իրագործում, դուք դատում եք արդարությունը»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
9616:24
«Մարդկանց ծաղրելու «կոպիտ արվեստը»»․ Հակոբ Բադալյան
8216:12
