Հնդկաստանում կնոջ մոտ արյան եզակի խումբ է հայտնաբերվել

Հնդկաստանի հարավային Կարնատակա նահանգի բժիշկները հիվանդի մոտ հայտնաբերել են նախկինում անհայտ արյան խմբի հակամարմին, որը երբևէ չի հանդիպվել աշխարհի որևէ այլ վայրում, հաղորդում է The New Indian Express-ը։
Հրապարակման համաձայն, հայտնագործությունը կատարվել է Քոլար շրջանի 38-ամյա կնոջ սրտի վիրահատության նախապատրաստման ժամանակ։
«Օգտագործելով առաջադեմ մեթոդներ, մեր թիմը պարզեց, որ նրա արյունը «պանռեակտիվ» է՝ անհամատեղելի արյան բոլոր խմբերի հետ։ Այն համարելով որպես հազվագյուտ կամ անհայտ արյան խմբի հնարավոր դեպք, մենք արյան նմուշներ հավաքեցինք ընտանիքի 20 անդամներից, բայց դրանցից ոչ մեկը համատեղելի չէր»,- լրատվամիջոցին հայտնել է Քոլար հիվանդանոցի վիրաբույժ Անկիտ Մաթուրը։ Վիրահատությունը հաջող է անցել՝ առանց արյան փոխներարկման անհրաժեշտության։
Մի շարք իմունոլոգներ կարծում են, որ հնդիկ կնոջ մոտ նախկինում անհայտ արյան խումբը կարող է պայմանավորված լինել ազգականների միջև ամուսնությունների ավանդույթով։

Հարավային Կորեան բոլոր քաղաքացիներին անվճար հասանելիություն կտրամադրի գեներատիվ ԱԲ ծառայություններին
104131.08.2026, 00:42
Իտալիայում մակարոնեղենի գործարանի ընդլայնման աշխատանքների ընթացքում 2600-ամյա նեկրոպոլ է հայտնաբերվել (լուսանկար)
75830.08.2026, 17:00
Հնագետները հայտնաբերել են 2500 տարվա վաղեմության ջրհոր (լուսանկար)
114130.08.2026, 16:36
Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
305217.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
484616.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
298716.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
321116.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
119015.08.2026, 15:30