Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց, բայց չի տվել
![]() 209 Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 21:54 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով 300.000 ՀՀ դրամ գումար է ստացել: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի սեպտեմբերին վերը նշված պարեկային ծառայողը վարորդական վկայական ձեռք բերել ցանկացող քաղաքացուն տեղեկացրել է, թե կարող է կազմակերպել իբրև թե պաշտոնատար անձ հանդիսացող իր ծանոթին 600.000 ՀՀ դրամ կաշառք տալու դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը: Հիշյալ գործողությունների դիմաց պարեկը քաղաքացուն դրդել է սկզբում իրեն փոխանցել կաշառքի գումարից 300.000 ՀՀ դրամը՝ իբր իր ծանոթ պաշտոնատար անձին տալու նպատակով, իսկ գումարի մյուս մասը փոխանցել վարորդական վկայական ստանալու համար սահմանված քննությունը հանձնելուց հետո: Սակայն պարեկը հետագայում որևէ գործողություն չի ձեռնարկել, և քաղաքացին վարորդական իրավունքի վկայական չի ստացել: Արդյունքում՝ պարեկը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է 300.000 դրամ: Կաշառք տալու դրդչության փորձի, ինչպես նաև կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս պաշտոնավարումը կասեցվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |
Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին ազատ է արձակվել (տեսանյութ)
5501:50«Ու այս կիսագրագետն այս անգրագիտությունն ասում է մեծ վստահությամբ». Արսեն Բաբայան
9101:42Ադրբեջանական կողմը հրապարակել է Գրոզնիի մոտ AZAL-ի ինքնաթիռը խոցելու հրամանի ձայնագրությունը (տեսանյութ)
13900:30«Ըստ Ալենի՝ շուտով կհանդիպենք». Արթուր Սարգսյան
11500:24«Սա պետք է դադարեցվի. կամ դուք կդադարեցնեք, կամ դա կանենք մենք». Ալեն Սիմոնյանը՝ ռուսական կողմին
219Երեկ, 23:54Ադրբեջանում ձերբակալված 4 ռուսաստանցիներ կալանավորվեցին 4 ամսով
172Երեկ, 23:32Ողբերգական վթար Կոտայքում. զոհերի մարմինները հայտնաբերել են մեքենայից դուրս
394Երեկ, 23:24«Սա ոչ թե անփութություն է կամ պատահականություն, այլ համակարգային կոռուպցիա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
178Երեկ, 23:18