Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Եթե գործը վատ են անում, գնացեք, բռնեք, հերն անիծեք». Մեսրոպ Մանուկյան

«Եթե գործը վատ են անում, գնացեք, բռնեք, հերն անիծեք». Մեսրոպ Մանուկյան
93
Այսօր, 11:12

«Մանկապարտեզների չսարքվելու գումարն ո՞ւր է գնում: Ինչքա՞ն մանկապարտեզներ չեն կառուցվում կամ թերակատարվում են, որի մասին խոսում եմ ոչ միայն ես, այլև Տիկտոկի իմ հավատարիմ հետևորդներից Նիկոլ Փաշինյանը, ով մայիսի 15-ին հանձնախումբ է ձևավորել, որ գան, ուսումնասիրեն՝ քթած-կպցրած մանկապարտեզները խի՞ են վատ սարքվում»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը: Շարունակելով՝ ասաց. «Վահագն Ալեքսանյանը մեղադրում, ասում է՝ ճկույթով ասֆալտ եք քանդում, որ վատ որակի է, մի հատ նախկինների շինարարություններն արեք: Բա ՔՊ-ի ավագանինե՛ր, ձեր գործի անունն ի՞նչ ա, գնացեք, նախկիններին բռնեք, հերն անիծեք՝ ով ուզում է լինի»:

Մեսրոպ Մանուկյանի ելույթը