«Ադրբեջանցի զինվորականները բողոքում են՝ աշխատավարձերից պահում են՝ իբր ԼՂ-ի շինարարությանն ուղղելու համար»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 266 Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 16:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում՝ իբր Լեռնային Ղարաբաղի շինարարությանն ուղղելու համար։ Վերջերս մի ուշագրավ հոդված էր հրապարակվել Oc-Media կայքում, ըստ որի Նախիջևանում ծառայող ադրբեջանցի զինվորականները հայտնում են, որ իրենց աշխատավարձերից գումար են պահում, որպեսզի այդ միջոցները ուղղվեն Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։ Ըստ հաղորդումների՝ այդ փոփոխությունները կատարվել են առանց նրանց համաձայնության, և բողոքելու դեպքում զինվորականներին սպառնում են պատժել։ Հոդվածում նշված է․ «Նախիջևանում Ղարաբաղին օգնություն տրամադրելու անվան տակ զինվորների աշխատավարձերից գանձվում է 200-300 մանաթ (մոտավորապես 120-ից 175 ԱՄՆ դոլար)։ Բողոքող զինվորականներն ասում են, որ իրավիճակին դեմ արտահայտվողները սպառնալիքի տակ են։ «Նրանք յուրացրել են մեզանից խլված գումարը՝ Ղարաբաղի շինարարության անվան տակ։ Մենք զինվորականներ ենք, մեզանից շատերը կռվել են Ղարաբաղում․․․ Մենք մեր կյանքը զոհաբերել ենք այս պետության համար, և մենք դեռ շարունակում ենք դա անել։ Ոմանք առաջարկում են այդ գումարները վերցնել կոռումպացված պաշտոնյաներից։ Պաշտպանության նախարարությունը դեռ չի արձագանքել այս պնդումներին, բայց թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել ադրբեջանական սոցցանցային տիրույթում»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
