«ԵՄ-ն մտադիր է չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները»․ Կալլաս

ԵՄ երկրները մտադիր են վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը՝ ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպմանն ընդառաջ, հաղորդում է արաբական Leaders MENA ամսագիրը X-ում։
«Հուսով եմ, որ ԵՄ երկրներն այսօր համաձայնության կգան Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցում»,- նշել է Կալլասը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ին Սաուդյան Արաբիայում կայացած բիզնես ֆորումի ժամանակ խոստացել էր վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցները և նրան ևս մեկ հնարավորություն տալ։ Ամերիկյան պատժամիջոցները «կոշտ էին և կաթվածահար անող», բայց դրանք կարևոր դեր ունեին, ասել էր Թրամփը։
«Times»-ը նախօրեին հաղորդել էր, որ Սիրիայի իշխանությունները պատրաստ են մի շարք զիջումների գնալ՝ Բաշար ալ-Ասադի նախագահության օրոք սահմանված ամերիկյան պատժամիջոցների չեղարկման համար։ Ըստ լրատվամիջոցի՝ Դամասկոսը Թրամփին կարող է առաջարկել համաձայնագիր կնքել Սիրիայում բնական պաշարների մշակման համար ամերիկյան ընկերությունների հասանելիության վերաբերյալ՝ ինչպես Ուկրաինայի դեպքում։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06