Դանակահարություն՝ վթարի պատճառով․ հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ
![]() 511 Կիրակի, 25 մայիսի, 2025 թ., 11:24 Երեկ՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայից 2 քաղաքացիներ դանակահարված վիճակում տեղափոխվել են մեկը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, մեկը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Պարզվել է, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխվել Երևանի բնակիչ 29-ամյա Կարապետ Ե.-ն՝ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափածակող վերք հարցականով» ախտորոշմամբ, իսկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա Կարեն Ե.-ն՝ «գլխի վնասվածք ԳՈւՎ հարցականով, պատռած վերք» ախտորոշմամբ։ |
Թուրքիայում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
17715:14«Բողոքի ցույցերը կշարունակվեն՝ մինչև իսրայելցի գերիներն ազատ արձակվեն»․ գերիների ընտանիքներ
25514:49Հայտնի է՝ ով է հարձակման ենթարկված երգիչը
20714:42Երևանում երգիչ-երաժշտի են դանակահարել ու թալանել
19214:12Հրդեհի հետևանքով 86-ամյա կին է մահացել
16113:00Իսպանիայում մոլեգնում են քսանից ավելի խոշոր հրդեհներ (տեսանյութ)
24612:43Հրաձգության հետևանքով զոհվածների թվում է նաև Էկվադորի քաղաքապետի եղբայրը
23911:55Վրաերթի հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել
21311:48