Երևան-Գյումրի գնացքի վրաերթից մահացած պատանին Արցախից էր․ նոր մանրամասներ

1934
Կիրակի, 25 մայիսի, 2025 թ., 16:07
Ինչպես հայտնել էինք՝ մայիսի 25-ին՝ 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան մարդատար գնացքը Ջրառատ գյուղում քաղաքացու է վրաերթի ենթարկել։
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մանրամասներ է հայտնել, պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղու» «Էջմիածին» կայարանում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, ով եղել է ականջակալներով, տղա է, ում ինքնությունը պարզվում է։ Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Արցախի Հանրապետության քաղաքացի 14-ամյա Մարտին Է.-ն է, իսկ գնացքավարը՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Ո.-ն է։

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
14520:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
33315:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
63313:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
34010:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
279Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
285Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
564Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
862Երեկ, 14:51