Կվադրոցիկլի վթարի հետևանքով մահացած աղջիկները դասարանի հետ էքսկուրսիա էին գնացել

Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի հետեւանքով մահացած աղջիկները սովորում էին Եևանի թիվ 29 ավագ դպրոցում, այդ օրը դասղեկի հետ էքսկուրսիա էին գնացել։
«Նյուզ»-ի տեղեկություններով, դասարանի հետ նաև ծնողներ են եղել։ Դեպքը տեղի է ունեցել եկեղեցու մոտակայքում։ 10–րդ դասարանում սովորող 4 աշակերտ որոշել է կվադրոցիկլ նստել, ղեկին ինստրուկտորն է եղել։ Դեպքին ականատես ծնողները սոցցանցերում գրել են, որ ինստրուկտորը գերազանցել է արագությունը, ինչի հետևանքով կվադրոցիկլը կողաշրջվել է, վթարից հետո վարորդը դիմել է փախուստի։ Նշենք, որ ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել է, որ վարորդը ձերբակալվել է, տեղեկություններ կան, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին Ծաղկաձորում կվադրոցիկլի կողաշրջման հետևանքով մահացել էր 16-ամյա երկու աղջիկ։ Վթարի հետևանքով կա ևս 2 տուժած։

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
14520:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
33315:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
63313:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
34010:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
279Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
285Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
564Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
862Երեկ, 14:51