Տղամարդը կացին է նետել շտապօգնության բժիշկների ուղղությամբ

Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները: Ժամը 20:55-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բարակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա: Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված փողոցից շտապօգնություն կանչ է եղել և Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի խումբը ժամանել է նշված փողոց, որտեղ էլ փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն վերջինս գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչ-որ արտահայտություններ է արել ու ինչ-որ արտահայտություններ անելով կացինը նետել է իրեն օգնության ժամանած 26-ամյա բժշկի ուղղությամբ: Շենգավիթի ոստիկանները կարողացել են արագ վնասազերծել նրան ու տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
150Երեկ, 20:12
Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին
156Երեկ, 17:42
59-ամյա Վրեժ Հակոբյանի մարմինը հարազատները հայտնաբերել են Հաղթանակի կամրջի ծառերի տակ
179Երեկ, 17:30
Սմբատաբերդի ճանապարհին Բելառուսի քաղաքացիներին տեղափոխող «ՈւԱԶ»-ն ընկել է ձորը
25518.09.2026, 21:36
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
67518.09.2026, 13:48
Արարատի գյուղերից մեկում 2 տարեկան աղջիկն ընկել է թոնիրը
26718.09.2026, 11:42
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
83118.09.2026, 00:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
28017.09.2026, 19:12