Կիրակի, 01 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«2026-ին լրացուցիչ ձայներ ստանալու համար ամենքն օգտագործում են իրենց հասանելի միջոցները»․ Լիկա Թումանյան

«2026-ին լրացուցիչ ձայներ ստանալու համար ամենքն օգտագործում են իրենց հասանելի միջոցները»․ Լիկա Թումանյան
198
Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 18:30

Լրագրող Լիկա Թումանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անջատենք էմոցիան, միացնենք ռացիոն: եվ այսպես՝ հաղորդակացան մակարդակի գիտակցված նվազեցում.
- օգտագործվում է այն լեզվական կոդը, որն ապացուցել է արդյունավետությունը հայկական լսարանում
- բացասական ուշադրության ռազմավարություն. ցանկացած ուշադրությունն ամեն դեպքում ուշադրություն է, երաշխավորված կգեներացնի քննարկում, կիսումներ, մեկնաբանություններ։ Ինֆո օրակարգի զավթում։
- Ակտիվացնում է թե կողմնակիցներին (նրանց համար «խոսում եմ ժողովրդի պես»), թե մրցակիցներին
- հակադրում էլիտաներին
- անընդունելի քայլերի գնալու պատրաստակամության ցուցադրում
- սոցանցերի ալգորիթմը առաջ է տանում էմոցիոնալ կոնտենտը՝ ստանում է տարածում, վիրալ է դառնում
- ուշադրություն գրավելու ու լրացուցիչ լսարան բերելու ռիսկային, բայց աշխատող մարտավարություն։
*2026-ին լրացուցիչ ձայներ ստանալու համար ամենքն օգտագործում են իրեն հասանելի միջոցները»։

Աղբյուրը`   Լիկա Թումանյան