Կիրակի, 01 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Իշխելու նկրտում՝ հայրապետի վրա»․ Արմեն Հովասափյան

«Իշխելու նկրտում՝ հայրապետի վրա»․ Արմեն Հովասափյան
215
Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ., 21:12

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր կարդացի Նիկոլի վերջին գրառումն, ըստ որի՝ «պետությունը պետք է էական դերակատարություն ունենա կաթողիկոսի ընտրության հարցում»։
Բացատրեմ՝ սա ինչ է նշանակում.
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 4 գլխավոր աթոռ՝ Էջմիածին, Անթիլիաս, Երուսաղեմ և Պոլիս։ Սրանցից միայն մեկում է պետությունը որոշիչ միջամտություն ունենում, և դա՝ Թուրքիան է։ Թուրքիան հստակ վերահսկում է Պոլսո պատրիարքի ընտրությունը, թույլ չի տալիս անցանկալի թեկնածուների առաջադրումը և փաստացի՝ ընտրում է իրեն հարմար հոգևոր «պաշտոնյա»։
Այժմ Նիկոլը հայտարարում է, որ ինքն էլ է ուզում նման «դերակատարություն» ունենալ Էջմիածնում։ Այսինքն՝ ինչո՞ւ ենք զարմանում, որ նրա համար մոդելն ու օրինակը՝ Թուրքիան է։ Հենց այս հարցում էլ՝ կրկին նա կամրջվում է Էրդողանի պետության «մեթոդաբանության» հետ։
Ասեմ՝ սա պարզապես քաղաքական հավակնություն չէ, սա հարված է հոգևոր ինքնության սրբազան սահմանին։ Երբ պետությունը ձեռք է մեկնում դեպի Աթոռ՝ դա արդեն ոչ թե աշխարհիկության մասին է, այլ՝ իշխելու նկրտում հայրապետի վրա։
Հայ ժողովուրդը իր պատմության մեջ կաթողիկոս է կորցրել սովետի ճնշումներով, պարսից շահերի կամքով, սուլթանի վերահսկողությամբ։ Այսօր նիկոլական իշխանություն է ասում, որ ուզում է այդ պատմությունը կրկնել՝ իր կամքով ձևավորելով եկեղեցու գլուխը։
Հիմի էս Չհայը մայրաքաղաքները լրիվ խառնել է. նստավայրը Երևանում է, բայց հոգին՝ Իստամբուլում»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան