«Փաշինյանը կարող է մի երեխա բերել, նա էլ ասի՝ ես Վեհափառի երեխան եմ․ այդպիսի ավանտյուրաներ տեսել ենք»․ Միհրդատ Մադաթյան
![]() 304 Չորեքշաբթի, 04 հունիսի, 2025 թ., 00:24 «2018 թվականին և մինչ այդ ևս Նիկոլ Փաշինյանը ոտնձգություններ է արել հայոց ինքնության նկատմամբ»,- այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն արշավ է սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ և վիրավում է հոգևոր այրերին։ «Եկեղեցու ստորադասումը սկսվեց 2018-19 թվականներին՝ ՔՊ-ի կողմից «Նոր Հայաստան - նոր Հայրապետ» հիմար շարժումով, որտեղ կաթողիկոսի ինստիտուտը ստորադասվեց։ Եկեղեցին այդ ճակատամարտը, կարծես թե, հաղթեց իր անտարբերությամբ, իր վեհությամբ․․․ Հիմա իշխանություններն այլ օրակարգ չունեն, քան արժեքները ստորադասելը։ Ապականել են մեր հույսերը․․․ Սա հոգեկան խնդիրների արգասիք չեմ համարում, այլ համարում եմ նպատակաուղղված քայլեր։ Երբ որ Եկեղեցու հասցեին հնչում են ապականող խոսքեր, դա պատերազմ է ոչ թե անձերի, այլ Եկեղեցի համակարգի դեմ, քանի որ մնացել է Եկեղեցին, որ շարունակում է հազարամյա ազգային ավանդույթները»,- նշեց Մադաթյանը։ Հոգեբանի կարծիքով՝ Վեհափառը բանավեճի չպետք է դուրս գա, քանի որ եթե գնում ես բանավեճի, ապրիորի համաձայնվում ես տվյալ երևույթի առկայության հետ։ «Փաշինյանն անմեղության կանխավարկածը խախտում է, նրա համար դժվար չէ հերոսի (Ռոբերտ Աբաջյանի-խմբ․) «պապիկի» նման հիմա էլ մի երեխա բերի, նա էլ ասի՝ ես Վեհափառի երեխան եմ, ժամանակին մենք այդպիսի ավանտյուրաներ տեսել ենք»,- ընդգծեց Մադաթյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
