Հինգշաբթի, 05 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայհոյանքը տգիտության ցուցիչ է, ինչի՞ց եք զարմացել». Թովմաս Առաքելյան

«Հայհոյանքը տգիտության ցուցիչ է, ինչի՞ց եք զարմացել». Թովմաս Առաքելյան
246
Երեկ, 01:24

Մինչև այս իշխանության գալը մեր հասարակությունն այն եզակիներից էր, որում արգելված էր կնոջ մոտ հայհոյելը, այնինչ այս իշխանությունները դա դարձրեցին առօրյա երևույթ, նրանք ամեն օր հասարակությանը սթրեսի մեջ են պահում, «Այսօր»-ի թղթակցի հետ զրույցում նշեց աստվածաբան Թովմաս ուրարակիր Առաքելյանը: Այս իշխանությունն անգամ ստեղծեց բլոգերներ, որոնք հայհոյանքը բերեցին յուրաքանչյուրի տուն, նշեց նա:
Տարիներ շարունակ հայհոյանքը դարձրեց մշակույթ, ինչ-որ ժանր: Այնինչ հայհոյանքը տգիտության ցուցիչ է, վստահեցնում է Թովմաս Առաքելյանը:
Թովմաս Առաքելյանին այս իրավիճակում զարմացնում է միայն մի բան՝ մարդկանց զարմանքը: «Ի՞նչն էր զարմանալու, չգիտեի՞ք այս ամուսնական զույգն ինչերի է ընդունակ, ինչերի է դիմել»,- տարակուսեց հոգևորականը:

«Հայհոյանքը տգիտության ցուցիչ է, ինչի՞ց եք զարմացել». Թովմաս Առաքելյան